Լրահոս
Քաղաքական
17:49
25.05.26
113

Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը. «Ուժեղ Հայաստան»

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան ԶԼՄ-ների բազնաթիվ հարցումների, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում հրահանգավորված և ընտրողաբար։

Ալիևի հրահանգները կատարող իշխանությունն այսկերպ անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին, որի օրակարգում առաջնային է կանխել Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը»։