Լրահոս
Աշխարհ
11:56
23.05.26
323

Պայթյուն՝ Չինաստանի ածխահանքում. զոհերի թիվը հասել է 90-ի

Img default alt hy

Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի Ցինյուան գավառի ածխահանքում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, շաբաթ օրը հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր 82 զոհի և անհետ կորած 9 հանքագործի մասին։

«Պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի», - ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Գազի պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 19:29-ին (Մոսկվայի ժամանակով 14:29-ին), Չանչժի քաղաքի Ցինյուան գավառի «Լյուշենյույ» ածխահանքում, երբ հանքում եղել է 247 աշխատող։

Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, իրավասու մարմինները հետաքննում են պայթյունի պատճառները։