Լրահոս
Քաղաքական
16:26
22.05.26
139

«Քյասիբության» ճիրաններից ազատել և մեծ ներդրումներ է խոստանում «Ուժեղ Հայաստանը»՝ Արագածոտնում

Ուսուցիչներին՝ արժանապատիվ աշխատավարձ, երեխաներ ունեցող ընտանիքներին՝ էժան հիպոթեք, բերքի մթերումը գյուղացու ուսերից թոթափելու խոստումներ է տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը Աշտարակում: 

Նա իր թիմի հետ նաև Թալինում է քարոզարշավ արել հինգշաբթի: Հորդորել է թալինցիներին՝ փոփոխությունների հետևից չընկնել, երբ խոսքը արժեքների մասին է: