Լրահոս
Հասարակական
17:19
05.02.22
484

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մասնակցում էին Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը

Img default alt hy

Ժամը 17:00-ից մեկնարկել է երգիչ, երգահան Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը Արամ Խաչատրյան համերգասրահում, որին մասնակցում են նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը։

Վերջին հրաժեշտը կլինի փետրվարի 6-ին, ժամը 11:00-13:00, նույն վայրից:

ՀՀ ժողովրդական արտիստը երկարատև հիվանդությունից կյանքից հեռացել է փետրվարի 4-ին, հիվանդանոցում: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով`ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ: