Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:18
23.05.26
551

Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական մի շարք ալկոհոլային խմիչքների իրացումը ՌԴ-ում

Img default alt hy

Ռոսպոտրեբնադզորը հայտնաբերել է Հայաստանի Հանրապետության արտադրության անորակ ալկոհոլային արտադրանք, դրա իրացումը ՌԴ-ում կասեցվել է։ Այս մասին գրված է Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական էջում։

«Ռոսպոտրեբնադզորն իրականացնում է շրջանառության մեջ գտնվող արտադրանքի, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների նկատմամբ հսկողություն։

Միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որն արտադրվել է «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի, «ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊԸ-ի (Հայաստանի Հանրապետություն) կողմից։ Մասնավորապես՝ «ԳԵՏԱՓ ՎԵՐՆԱՇԵՆ» սովորական սորտային կարմիր կիսաղցր գինին (11% սպիրտ, 0,75 լ, շշալցված 03.02.2025թ.) և «ՎԵԴԻ ԱԼԿՈ» ԽԱՐՋԻ, Տ3 «ԼԵԳԵՆԴՆԵՐ ARNI» սովորական սորտային սպիտակ չոր գինին (12% սպիրտ, 0,75 լ, շշալցված 17.12.2024թ.), որոնք արտադրվել են «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի կողմից։

Ոչ որակյալ արտադրանքի ցանկում է նաև «Հայկական կոնյակ 5 աստղ» հնգամյա սովորական կոնյակը (40% սպիրտ, 0,5 լ, շշալցված 20.01.2025թ.), որն արտադրվել է «ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Աբովյան)։

Բացի այդ, անհամապատասխանություն է հայտնաբերվել «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԽՕ» յոթամյա հնեցված մակնշային հայկական կոնյակի մոտ (40% սպիրտ, 0,5 լ, շշալցված 16.05.2025թ.), որն արտադրվել է «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Եղվարդ)։

Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վաճառքը կանխելու նպատակով առևտրային ձեռնարկություններին և ներմուծողներին ուղարկվել է տեղեկատվություն՝ արտադրանքի իրացումը կասեցնելու և ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքը շրջանառությունից հանելու վերաբերյալ։

Իրավիճակը գտնվում է Ռոսպոտրեբնադզորի խիստ հսկողության ներքո»,-նշված է հայտարարության մեջ։