Լրահոս
Հասարակական
22:42
16.04.19
164

ՈՒղևորափոխադրողները 100 դրամով այլևս չեն կարողանում աշխատել

Երևանը այսօր փրկվել է երթուղային կաթվածից: Ուղևորափոխադրողների միությունը խոստացել էր առավոտից երթուղայինները գիծ դուրս չբերել: Քաոսից խուսափելու համար, քաղաքապետարանից միության ներկայացուցիչներին շտապ կանչել են քննարկման: Նրանք քաղաքապետարանից պահանջում է ուղեվարձը թանկացնել, հակառակ դեպքում՝ սպառնում են գործադուլ անել: Սպառողների իրավուքների պաշտպանները կարծում են, որ գծատերերը զրկվել են գերշահույթից ու խուճապի մեջ են: