-
Սփյուռք
Ստամբուլում վնասվել են հայկական գերեզմաններ. Պոլսո պատրիարքարանը դատապարտել է դեպքը
18:2509.07.26 -
Քաղաքական
Սա ուղղակի քաղաքական վրեժխնդրություն է, որը իր տերերին տված խոստումներին համահունչ է. Աննա Գրիգորյան
18:2009.07.26 -
Հասարակական
Հաաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին
18:0909.07.26 -
Հասարակական
Վանաձորում «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
18:0409.07.26 -
Քաղաքական
«Հրազդան ցեմենտ»-ը ոչնչացրին, հիմա կոչնչացնեն «Արարատցեմենտ»-ը․ Սամվել Կարապետյան
17:2709.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
16:5009.07.26 -
Միջազգային
Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Էրդողանից ստացած թմբուկավոր ատրճանակը կհանձնվի թանգարանին
16:1509.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի դեմ տեսանք՝ ինչ արեցին, դա համաշխարհային խայտառակություն էր. Սամվել Կարապետյան
16:0009.07.26 -
Իրավական
Չարենցավանում հայտնաբերվել է թմրամիջոցների մեծ խմբաքանակ․ կան ձերբակալվածներ
15:2609.07.26 -
Քաղաքական
Բոլոր որոշումները կան. էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտի» գործարանում է
15:0009.07.26 -
Միջազգային
14 զոհ, 78 վիրավոր․ Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ
13:2209.07.26 -
Հասարակական
Սոված գայլերը հարձակվել են մի քանի ուղղությամբ. 2 տարեկան երեխան հրաշքով է փրկվել
13:1509.07.26 -
Միջազգային
Թրամփը փոխել է օդանավը և իջեցնում է վարագույրները. ինչի՞ց և ինչո՞ւ է նեղված ԱՄՆ նախագահը
13:1509.07.26 -
Միջազգային
Իրանը Թրամփի հայտարարությունը որակում է որպես հուշագրի չպահպանման խոստովանություն
13:0109.07.26 -
Հայաստան
«Արարատցեմենտի» աշխատանքները կվերսկսեն, վարույթ իրականացնող մարմինը թույլտվությունը է տվել
12:3809.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ եք «թուրքը» ընդգծում. Փաշինյանը՝ հրապարակված սկանդալային ձայնագրության մասին
12:3309.07.26 -
Քաղաքական
Ես էդ տեսանյութը չեմ տեսել. Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանին գետնին գցելու դրվագի մասին
12:1009.07.26 -
Հասարակական
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում․ նրանք պարզաբանումներ են պահանջում
11:2409.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, երբ ՀՀ Սահմանադրությունից բացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները․ Բայրամով
11:1909.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ ՖԻՖԱ-ում. ԵԽ պատգամավորները պահանջում են հետաքննել ՖԻՖԱ-ի նախագահի գործողությունները
11:0009.07.26 -
Քաղաքական
«Իմ խիղճը հանգիստ է». Գագիկ Ծառուկյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին
10:4509.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են իրականացվում․ Բայրամով
10:3309.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Գործընթացն ընթացքի մեջ է». Բայրամովը՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի մասին
10:2309.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ռազմակայաններին հասցված հարվածների մասին
10:1909.07.26 -
Իրավական
Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ․ «Սպուտնիկ Արմենիա»
09:4209.07.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
09:3809.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ»
09:3409.07.26 -
Մամուլի տեսություն
Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»
09:2509.07.26 -
Իրավական
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում․ ՔԿ․ «Սպուտնիկ Արմենիա»
09:2009.07.26 -
Մամուլի տեսություն
Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»
09:1509.07.26 -
Հասարակական
Հորդառատ անձրևի պատճառով սելավաջուրը լցվել է Գյումրու Աբովյան փողոցում գտնվող տներից մեկը
23:2908.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում. հարձակում՝ Կիևի վրա, տագնապ՝ Օդեսայում
23:1808.07.26 -
Քաղաքական
Սկանդալ՝ Հայաստանի շուրջ. ռուսական շոուում Փաշինյանի ձայնով զանգել են ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարին
22:2508.07.26 -
Հասարակական
Սյունիքում գայլի հարձակումից վնաuվածքներ ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է․ «Գորիս» ԲԿ-ի աշխատակից
22:1208.07.26 -
Հասարակական
Վախեցնելով, ֆիզիկական ուժ կիրառելով ներխուժել են. վթարային վիճակ է ստեղծվել Ծառուկյանի գործարանում
21:3608.07.26 -
Հասարակական
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա
21:2008.07.26 -
Միջազգային
Մակրոնի ուռած աչքերը, Թրամփի մեծ հիասթափությունը և Էրդողանի ճարպկությունը. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
21:1208.07.26 -
Միջազգային
Իրանն զգուշացնում է ԱՄՆ-ին ու հարցեր ունի՝ Հայաստանին. Թեհրանի գլխավոր մեսիջները
21:0408.07.26 -
Հասարակական
Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում
21:0008.07.26 -
Հասարակական
Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է և բոլոր ժամանակներում ճիշտ է․ Բագրատ Սրբազան
20:4208.07.26 -
Իրավական
«Դիշովի» քայլ, «այլանդակություն». Ծառուկյանի հանդեպ անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել
19:5408.07.26 -
Իրավական
Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բողոքը
19:1708.07.26 -
Միջազգային
Նրանք տականք են, գժվել են. հարվածից հետո Թրամփը կոշտ է խոսում Իրանի հետ ու կանչում է բանակցողներին
19:0408.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
17:4508.07.26 -
Հասարակական
Հորս թողած հետքն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
17:3808.07.26 -
Հասարակական
Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
16:2708.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ-ն վերադարձրել է նրա վերաբերյալ միջնորդությունը
15:5408.07.26 -
Քաղաքական
Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են
15:1908.07.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել դաշինքի անդամների հանդիպում
15:0208.07.26 -
Հասարակական
Մալաթիայի թաղապետարանի մոտ «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին
13:4908.07.26 -
Քաղաքական
Սխալվում է Նիկոլ Փաշինյան, երբ ասում է, թե Արցախը հայկական հող չէ․ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ
13:3208.07.26 -
Հասարակական
Նորագավիթում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահասին․ վերջինս հոսպիտալացվել է
13:2408.07.26 -
Տարածաշրջան
Հզոր պայթյուններ՝ Հորմուզի նեղուցում, ԱՄՆ-ը հարվածել է Ղեշմ կղզուն. բացառիկ մանրամասներ՝ Իրանից
13:0708.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. կանխվել է հրդեհի տարածումը
12:5908.07.26 -
Տարածաշրջան
Գիշերը հզոր պայթյուններ են եղել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Ղեշմ կղզում (Տեսանյութ)
12:1708.07.26 -
Քաղաքական
Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է. Արսեն Ջուլֆալակյան
12:0908.07.26 -
Տարածաշրջան
Իրանի հանգուցյալ հոգևոր առաջնորդը Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան». Խալիլ Շիրղոլամի
11:1308.07.26 -
Հասարակական
Այսօր՝ ժամը 15:15-ին, աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո. Ազիզյան
11:0008.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավոր
10:4508.07.26 -
Հասարակական
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով
10:3208.07.26 -
Հասարակական
Բանաստեղծի պոետ որդու մշտական ներկայությունը. Վաչագան Մանուկյանի կիսանդրին՝ իրենց տան բակում
10:1908.07.26 -
Մամուլի տեսություն
ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»
10:0108.07.26 -
Մամուլի տեսություն
Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
09:5608.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ»
09:5008.07.26 -
Մամուլի տեսություն
«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. «Ժողովուրդ»
09:4408.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը չի ներում Ծառուկյանին՝ իր հասցեին արված վիրավորանքների համար․ «Հրապարակ»
09:3708.07.26 -
Մամուլի տեսություն
13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի տապալման կադրերը. «Ժողովուրդ»
09:3408.07.26 -
Միջազգային
Լը Պենը մտադիր է մասնակցել 2027 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
23:5607.07.26 -
Արցախ
Ադրբեջանը հակառուսական համաժողով է արել օկուպացված Շուշիում. ընդունվել է հռչակագիր
23:4607.07.26 -
Հասարակական
Դիլիջանում գետը վարարել և դուրս է եկել հունից․ ջրամատակարարումը դադարեցվել է․ «Վեոլիա Ջուր»
23:3507.07.26 -
Հասարակական
Երկնքից քարը թափել է ժողովրդի գլխին, սաղ ավերել է. սարսափելի կարկուտից ուշքի չեն գալիս Շիրակում
23:1207.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Ռուբեն Մխիթարյան
22:1007.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հավատա՞ց Մոսկվան Փաշինյանին. Ռուսաստանը փոխում է քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ
22:0007.07.26 -
Միջազգային
Այո, պարբերաբար տարաձայնություններ ենք ունեցել. Նեթանյահուն՝ Թրամփի հետ հարաբերությունների մասին
21:1907.07.26 -
Իրավական
Դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց. նվաստացուցիչ տեսանյութ է տարածվել
21:0607.07.26 -
Իրավական
ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը
20:5107.07.26 -
Քաղաքական
Սերիական մարդասպա՞ն էին փնտրում լրատվամիջոցում. «Արմատ մեդիայի» լրագրողների հեռախոսները դեռ չեն տվել
20:4507.07.26 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գաղտնի պլանի մաս է մանդատներ վերցնելը. Սամվել Կարապետյան
19:3807.07.26 -
Միջազգային
Թրամփը համոզված է, որ Էրդողանը նպաստում է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը
19:1007.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի մեղադրանքից քարը քարին չի թողնվել. նրա քնեցված առյուծներից մեկը չի արթնացել
18:5507.07.26 -
Հասարակական
Կենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացել
18:4507.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
18:3507.07.26 -
Կրթություն և գիտություն
Առաջին դասարանցիների ծնողները պետք է դիմեն դպրոց մինչև սեպտեմբերի 5-ը. իրազեկում
18:2107.07.26 -
Քաղաքական
Հանցավոր ռեժիմի դեմ նոր դիմադրություն. և՛ ԱԺ-ում, և՛ փողոցում պայքարի է տրամադրված «Հայաստանը»
18:1507.07.26 -
Միջազգային
Սերբիան և Ուկրաինան քննարկել են ԵՄ ինտեգրման և երկկողմ համագործակցության հարցեր
17:5607.07.26 -
Միջազգային
ԵՄ 2028-2034 թվականների ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոն․ Ֆոն դեր Լայեն
17:2807.07.26 -
Միջազգային
Ծանր գիշերվա սարսափը պահպանվում է Ուկրաինայում. դրոնային ուժգին հարվածները շարունակվում են
17:0007.07.26 -
Միջազգային
Դատարանի որոշումից հետո Լը Պենը կկարողանա առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
16:1907.07.26 -
Միջազգային
Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ․ Էրդողան
16:1507.07.26 -
Քաղաքական
Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան
16:0907.07.26 -
Քաղաքական
Էդ մարդու «չուչելներն» էլ գողացան. Սամվել Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ հետապնդումների մասին
15:5707.07.26 -
Հասարակական
Ֆիզիկական անձանց արգելվում է բուսասանիտարական բեռների առևտրային արտահանումը. ՍԱՏՄ
15:0007.07.26 -
Քաղաքական
Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է․ Մանե Թանդիլյան
14:4807.07.26
Խորհրդարանը և նախագահը, գտնվում են հանրային վստահության անընդհատ ցածր տիրույթում․ Արմեն Գևորգյան
Ամերիկայի հանրապետական ինստիտուտի վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս հասարակական տրամադրությունների զարգացման և ներքաղաքական իրավիճակի հետաքրքիր միտումներ։ Կարծում եմ կա անհրաժեշտություն այդ հարցումների արդյունքները խորությամբ ուսումնասիրելու։ Եվ դրա կարիքն ունեն բոլորը, գրում է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եվ Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը։
«Դրանք պետք է ուսումնասիրվեն վերջին մեկ տարվա դինամիկայի մեջ։ 2021 թվականին նման 4 հարցում է անցկացվել՝ փետրվարին, մայիսին, հուլիսին և դեկտեմբերին։ Այսօր ուզում եմ կիսվել որոշ դիտարկումներով ուսումնասիրության երկու հատվածների վերաբերյալ՝ երկրի ներքին զարգացման օրակարգը և վերաբերմունքը պետական իշխանության և կառավարման ինստիտուտների նկատմամբ:
Երկրի ներքին զարգացման օրակարգը
Նախ, պետք է նշել, որ արդյունքները ցույց են տալիս հարցվածների այն գիտակցումը, որ քաղաքական անկայունությունը, որը բնորոշ էր անցյալ տարվա սկզբին, որպես մտահոգիչ գործոն, կորցրել է իր արդիականությունը 2021 թվականի վերջին։ Ըստ ամենայնի, բնակչությունը դա կապում է արտահերթ ընտրությունների անցկացման և նոր խորհրդարանի ի հայտ գալու հետ։
Միևնույն ժամանակ այն պնդումը, որ երկիրը իր զարգացման մեջ ճիշտ ուղղությամբ չի շարժվում, գնալով ավելի շատ կողմնակիցներ է ստանում։ Քանի որ հարցումը ցույց չի տալիս բնակչության բողոքի ներուժը գնահատելու այլ չափանիշներ, ընդդիմությունը պետք է ուշադիր գնահատի բնակչության նշված տրամադրությունները։
Երկրորդ՝ շարունակում է արձանագրվել իշխանությունների և հասարակության մեծամասնության միջև փոխըմբռնման բացակայությունը։ Մասնավորապես. իշխանությունները պնդում են, որ երկիրն ունի շատ բարենպաստ տնտեսական վիճակ, իսկ բնակչությունն արդեն չորրորդ հարցումն անընդմեջ հիմնական խնդիրների առաջին հնգյակում արձանագրում է տնտեսական իրավիճակը։
Իշխանությունները խոսում են աշխատատեղերի թվով նոր ռեկորդների մասին, իսկ հարցումները արձանագրում են դրանց շարունակական պակասը։ Զուգահեռ իրականություններ են, մեկում կա քաղաքական գործընթաց և պաշտոնական վիճակագրություն, իսկ մյուսը՝ իրական, առանց թվերի, բայց լի էմոցիաներով ու կենցաղային խնդիրներով ու վախերով։ Ուստի, տրամաբանական է, որ ըստ վերջին հարցման, երկրի հիմնական խնդիրների առաջին հնգյակ է վերադարձել կառավարության վատ աշխատանքի մասին պնդումը։
Երրորդ` ակնհայտ է դառնում, որ հասարակության առաջնահերթությունները և իշխանությունների ներքին օրակարգը չեն համընկնում։ Այսօր մարդկանց ավելի շատ մտահոգում են սոցիալական բարեկեցության, տնտեսական զարգացման ու անվտանգության խնդիրները, բայց ոչ նախկինների դեմ պայքարը և այսպես կոչված անցումային արդարադատությունը, ոչ սահմանադրական բարեփոխումներն ու համայնքներում ղեկավարների փոփոխությունը։ Ցավոք, համաճարակի հետ կապված իրավիճակը և դրա դեմ պայքարի միջոցները բնակչության առաջնահերթությունների թվում չեն նույնպես։
Ընդ որում, ընդդիմության օրակարգը ևս ամբողջությամբ չի բավարարում առկա հանրային կարիքները։ Այս առումով շարունակում է արդիական մնալ հարցը՝ ի՞նչ գաղափարներով ու առաջնահերթություններով են առաջնորդվում քաղաքական գործիչները։
Պետք է հասկանալ, թե ինչպես է բնակչության արձանագրված դժգոհությունը գների ու սակագների բարձրացումից, նոր սահմանափակող միջոցների ներդրումը նպաստում բողոքի պատրաստ ընտրազանգվածի ձևավորմանը։ Ակնհայտ է նաև, որ բնակչության մեծ մասին չեն հետաքրքրում ընդդիմության նախաձեռնությունները, որոնք կրում են զուտ քաղաքական բնույթ և չեն ազդում մարդկանց առօրյա բարեկեցության վրա։ Դա երեւում է նաեւ Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահության մակարդակի գնահատականից։
Չորրորդ՝ հինգ հիմնական խնդիրների շարքում սոցիոլոգներն արձանագրել են, որ բնակչությանը մտահոգում են սահմանների և տարածքների պաշտպանության խնդիրները, անվտանգության խնդիրը։
Հարցումից պարզ չի դառնում, թե ինչ բովանդակություն է ներդրված այս խնդիրների մեջ, արդյոք դրանք ասոցացվում են, ասենք, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հետ, արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ընկալվում է որպես անվտանգություն, ի՞նչ ենթատեքստում է այդ խնդիրը Արցախի ապագայի համատեքստում: Ի դեպ, 2021 թվականի առաջին հարցումների համեմատ ռազմագերիների վերադարձի թեմայի արդիականությունը զգալիորեն նվազել է։
Հինգերորդ` փաստորեն, եթե ընդհանրացնենք, ապա Հայաստանի բնակչությունն այսօր ապրում է ոչ թե դրական ակնկալիքներով ու ձգտումներով, այլ իր բարեկեցության ու անվտանգության համար մտահոգություններով ու վախերով։
Վերաբերմունքը իշխանության ինստիտուտների եվ կառավարման մարմինների նկատմամբ
Նախ` բոլոր վերջին 4 հարցումները ցույց են տալիս, որ ձևավորվել են կայուն հինգ պետական ինստիտուտներ և կառավարման մարմիններ, որոնց նկատմամբ հանրային վստահության մակարդակն ամենաբարձրն է։ Մինչև վերջին հարցումը դրանք էին՝ բանակը, օմբուդսմենը, ոստիկանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և վարչապետի գրասենյակը։ Վերջին հարցման արդյունքներով՝ վարչապետի գրասենյակի փոխարեն առաջին հնգյակում է հայտնվել ԿԸՀ-ն, իսկ վեցերորդ տեղում՝ անվտանգության մարմինները։
Վարչապետի աշխատակազմը միայն յոթերորդն է։ Այս ցուցանիշը նույնպես օբյեկտիվորեն արձանագրում է կառավարության վատ աշխատանքը որպես երկրի հինգ կարևոր խնդիրներից մեկը։
Առաջին հնգյակում ԿԸՀ հայտնվելը կարելի է բացատրել միայն ակտիվ ընտրական սեզոնով՝ խորհրդարանական արտահերթ և ՏԻՄ ընտրություններով։ Միաժամանակ, հետաքրքիր է, որ ԿԸՀ ղեկավարը նախկին իշխանությունների օրոք նշանակված Տիգրան Մուկուչյանն է։
Երկրորդ` ափսոսանքով պետք է նշել, որ պետության երկու առանցքային ինստիտուտները՝ խորհրդարանը և նախագահը, գտնվում են հանրային վստահության անընդհատ ցածր տիրույթում։ Նշենք, որ նրանք 2021 թվականի ընթացքում մշտապես բացակայում են հիմնական հնգյակից, և այս միտումը չի փոխվել:
Ակնհայտ է, որ բնակչության մեծ մասը չի տեսնում այս երկու ինստիտուտները որպես այնպիսիք, որոնք կարող են ազդել ընթացիկ գործընթացների վրա կամ իրական փոփոխություններ մտցնել իրենց առօրյա կյանքում։
Հարցման տվյալները հաստատում են իմ վերջին ենթադրությունները, որ Ազգային ժողովի՝ որպես բարձրագույն ներկայացուցչական մարմնի, դերն ու նշանակությունը ընդհանուր առմամբ հասկանալի չէ, և նրա հեղինակությունը շարունակում է նվազել, ինչը աղետալի է խորհրդարանական հանրապետության համար։ Այս երևույթը նաև հետևանք է այն միտումի, երբ երկրում հասարակական-քաղաքական բոլոր գործընթացները և առանցքային որոշումների ընդունումը կենտրոնացած են մեկ տեղում և կախված են մեկ կենտրոնից։
Երրորդ` երկու հաստատություններ վերջերս հայտնվել են արձանագրված բարձր վարկանիշի անկման վտանգի տակ՝ օմբուդսմենը և տեղական իշխանությունները։ Դա են վկայում Երևանի քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը, խոշորացված համայնքներում ընթացող հետընտրական մարտերը, ինչպես նաև մեծամասնության կողմից ընտրված նոր օմբուդսմենի ոչ այնքան վառ անձնավորությունը։
Հասարակական կարծիքի և տրամադրությունների ձևավորման վրա այդ ինստիտուտների ազդեցությունը սահմանափակելու ցանկությունը տրամաբանորեն տեղավորվում է երկրում իշխանության կենտրոնացման քաղաքականության մեջ։
Չորրորդ՝ բնակչության շրջանում բարձր վստահություն վայելող պետական մարմինների թվում, չնայած տեղեկատվական դաշտում մշտական ներկայությանը, չկան կարևոր իրավապահ մարմիններ՝ դատախազությունը և քննչական մարմինները։
Սա կարող է վկայել կայուն իմունիտետի ձևավորման կամ բնակչության շրջանում այնպիսի թեմաների նկատմամբ հետաքրքրության բացակայության մասին, ինչպիսիք են մշտական ձերբակալությունները և նախկինների դեմ պայքարը, ինչպես նաև անվստահությունը այս համակարգերի նկատմամբ ընդհանրապես՝ որպես քաղաքականապես կախյալ ինստիտուտների նկատմամբ։
Ոստիկանությունը մշտապես իր տեղն է զբաղեցնում առաջին հնգյակում, որը պետք է լրացուցիչ սոցիալ-հոգեբանական բացատրություն ունենա, քանի որ չի նվազում հանցավորության մակարդակը և չի ամրապնդվում հասարակական անվտանգությունը:
Հինգերորդ` իշխանությունների վարկանիշի անկումը, ինչպես նաև ներկա ձևաչափով խորհրդարանի հանրային կարևորումը որպես լուրջ քաղաքական դիսկուրսի և էական որոշումների ընդունման հիմնական հարթակի բացակայությունը, հանգեցնում է նրան, որ սկսվում է երրորդ ուժի ինտենսիվ որոնումը և մեծանում է արտախորհրդարանական պայքարի ներուժը։
Ուսումնասիրության ուղղակի և անուղղակի ցուցանիշները վկայում են իշխանության կենտրոնացվածության մասին, ինչը լիբերալ արժեքներից ու ժողովրդավարական կանոններից ու նորմերից շեղման հիմնական նշանն է։
Ամփոփում
Ազատական արժեքների և ժողովրդավարական համակարգերի ճգնաժամը, ըստ արևմտյան շատ հետազոտողների, անխուսափելիորեն հանգեցնում է ավտորիտարիզմի առաջացմանը: Ահա մի հատված լեհ հետազոտող Եժի Վյատրայի հոդվածից՝ նվիրված 21-րդ դարում լիբերալ ժողովրդավարության ճգնաժամին.
«Նոր ավտորիտարիզմի էությունը ոչ թե քաղաքացիներին զրկելն է՝ որոշել, թե ով պետք է կառավարի երկիրը, այլ ստեղծել մաքսիմում կենտրոնացված կառավարման համակարգ, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնացած կլինի մեկ իշխող կենտրոնում։ Այս կենտրոնն առավել հաճախ ներկայացված է իշխող կուսակցության ղեկավարությամբ կամ պարզապես առաջնորդով և նրա մերձավոր շրջապատով։ Իշխանության կենտրոնացումն առաջին հերթին նշանակում է.
1) պետական իշխանության և վարչակազմի լիակատար ենթակայություն իշխող կենտրոնի կամքին, ինչը նրանց զրկում է անկախ քաղաքական դերից և դարձնում տեխնիկական գործիք իրական իշխանություն ունեցող մարդկանց ձեռքում.
2) խորհրդարանի մարգինալացումը, որտեղ քաղաքական բանավեճերը սահմանափակ են, իսկ ընդդիմության ազդեցությունը օրենսդրական գործընթացի վրա նվազագույնի է հասցվում.
3) պետական լրատվամիջոցների ամբողջական ենթակարկվելը իշխող քաղաքական կենտրոնին, նրանց ինքնավարության վերացումը և դրանից բխող մանիպուլիացիաները լրատվամիջոցների հետ (միևնույն ժամանակ դա ենթադրում է ակտիվ գործողություններ ոչ պետական լրատվամիջոցների համար անուղղակի կախվածության պայմաններ ստեղծելու կամ դրանց մարգինալացնելու համար).
4) դատախազության լիակատար կախվածությունը քաղաքական գործոնից և այդ գործոնով պայմանավորված նաև դատարանների անկախության տարբեր տեսակի սահմանափակումները.
5) պետական կառավարման մարմինների բարձր և միջին պաշտոնների թեկնածուների համար, այդ թվում՝ զինված ուժերի և ներքին գործերի համակարգերում, քաղաքական չափանիշների լայն տարածում։
Որքան այս նպատակները լիարժեքորեն իրագործվեն, այնքան ավտորիտար համակարգը ավելի միահեծան է դառնում, և դրանով իսկ խորանում է լիբերալ ժողովրդավարության ճգնաժամը»։
-
12:38
09.07.26
«Արարատցեմենտի» աշխատանքները կվերսկսեն, վարույթ իրականացնող մարմինը թույլտվությունը է տվել
Կարդալ ավելին
-
22:46
07.07.26
Ավերիչ կարկուտից ու պտտահողմից հրաշքով են փրկվել. ջարդուփշուր են եղել ջերմոցները Արմավիրի մարզում
Կարդալ ավելին
-
21:30
07.07.26
Ինչո՞ւ սատկեց Ծառուկյանի էգ առյուծը. սկանդալային վարկածներ և արդարացումներ
Կարդալ ավելին
-
15:32
07.07.26
«Մեր հայրը իր ընտանիքին միշտ հեռու է պահել քաղաքականությունից». Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում են
Կարդալ ավելին