Լրահոս
Քաղաքական
13:25
24.04.26
115

Ադրբեջանական վարչակարգը պահանջել է ՀՀ կառավարությունից դատապարտել Թուրքիայի դրոշի այրումը

Img default alt hy

Ադրբեջանական վարչակարգը պահանջել է ՀՀ կառավարությունից դատապարտել ցեղասպան Թուրքիայի դրոշի այրումը:

«Խստորեն դատապարտում ենք Երևանում ջահերով երթի ժամանակ թուրքական դրոշի այրումը։ Նման գործողությունները, որոնք էթնիկ ատելության վրա հիմնված ռևանշիստական ​​գաղափարախոսության հստակ դրսևորում են, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով։

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարողներին»,-նշված է հայտարարության մեջ։