Լրահոս
Քաղաքական
18:33
14.06.26
398

Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից. այցը կրում է անձնական բնույթ

Img default alt hy

Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից: Այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով:

Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով:

Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից: 

Հարգանքով՝ 

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ

14.06.2026թ.