Լրահոս
Սպորտ
15:00
13.06.26
39

Սարգիս Սարգսյանը՝ շախմատի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Img default alt hy

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է Իսպանիայում անցկացված 2026 թվականի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Սարգիսը առաջնության ընթացքում չի կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր՝ կիսելով 1-2-րդ հորիզոնականները Լեհաստանը ներկայացնող միջազգային վարպետ Մարչին Մոլենդայի հետ։