Լրահոս
Քաղաքական
22:00
15.06.26
50

Ինչպես ենթադրվում էր, ընտրություններից հետո Հայաստան ժամանած առաջին պաշտոնյան ադրբեջանցի էր. Սաղաթելյան

Img default alt hy

«Ինչպես ենթադրվում էր, ընտրություններից հետո Հայաստան ժամանած առաջին պաշտոնյան ադրբեջանցի էր»,- ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի այցին։

«Ընտրությունների արդյունքները պաշտոնապես դեռ չհրապարակված՝ Հայաստան է ժամանում Ալիևի օգնականը և Դիլիջանում հանդիպում Արցախում ծնված, մեծացած ԱԽ քարտուղարի հետ և պաշտոնական հայտարարություն տարածում, թե քննարկել են խաղաղության պայմանագիրը։ Հիշեցնում եմ՝ ընտրությունների արդյունքները պաշտոնապես դեռ չհրապարակված»,- ասել է Սաղաթելյանը։