Լրահոս
Իրավական
12:48
29.06.26
159

«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Ռ.Ս.-ի հոր սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր հրազեններով կրակոցներ է արձակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ.Ս.-ի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց և ստացած հրազենային վնասվածքներից մահացել։

Քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռ.Ս-ի սպանությունը Ա.Խ.-ի օժանդակությամբ կատարել է դատապարտված Ա.Ս.-ն:

Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը) և 264-րդ հոդվածի 1-ին մասով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը), իսկ Ա.Խ.-ի նկատմամբ` 46-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությանն օժանդակելը):

Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Խ.-ի վերաբերյալ կայացվել է կալանավորման որոշում և հայտարարվել հետախուզում: Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։