Լրահոս
Հասարակական
19:45
25.04.26
261

Անհայտ անձինք վնասել են մեր ավտոբուսը. «Բոլորին դեմ եմ»

Img default alt hy

«Այսօր ցերեկը անհայտ անձինք, քաղաքացիական հագուստով, որոնք  ներկայացել են  որպես քաղաքապետարանի հասարակական կարգի պաշտպանանման ինչ որ բան, եկել վնասել են «Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը»,- հայտարարել է «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը։

«Ամբողջությամբ ջարդուփշուր են արել «Բոլորին դեմ եմ» գրվածը։

Մեքենայի վրայի կպցրած տիպերը եղունգներով քերել, պոկել են։

Ավտոբուսը կայանված է եղել Գարեգին Նժդեհի արձանի դիմաց՝ թույլատրելի տեղում՝ կարմիր գծերի վրա։

Մեքենայի սեփականատերի հետ չեն կապվել, կուսակցության հետ չեն կապվել։ Եկել, վնասել են, շուրջբոլորը թափթփել ու գնացել։

Հարգելի Երևանի քաղաքապետարան, հերքեք կամ հաստատեք ձեր մասնակցությունը այս միջադեպին»,- նշված է հայտարարությունում։