Լրահոս
Տարածաշրջան
16:26
25.04.26
278

Արաղչին Պակիստանին է փոխանցել Իրանի դիրքորոշումն ու դիտողությունները ԱՄՆ պահանջների վերաբերյալ․ Al Jazeera

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի կողմին, որը միջնորդ է հանդիսանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության մեջ, փոխանցել է Իսլամական Հանրապետության դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև դիտողությունները՝ կապված Միացյալ Նահանգների պահանջների հետ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։

Ըստ հաղորդման՝ Իսլամաբադում Պակիստանի բանակի շտաբի պետի հետ հանդիպման ժամանակ Արաղչին «ներկայացրել է Իրանի դիրքորոշումը և [Թեհրանի] վերապահումները ԱՄՆ պահանջների վերաբերյալ»։ 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում «քննարկվել են նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված համագործակցության հարցեր»։