Լրահոս
Հասարակական
18:45
27.04.26
182

Ախուրյանի «Բասենի մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Img default alt hy

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Շիրակի մարզի Ախուրյանի «Բասենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

«Ի մասնավորի՝

- սննդի կառույցում առկա արհեստական օդափոխության համակարգը եղել է անսարք,

- պատերը չեն ունեցել հարթ մակերես, եղել են բորբոսնած, ինչը կանխարգելել է դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը,

- առաստաղը եղել է ոչ նորոգ, առկա են եղել բորբոսի, կեղտի կուտակումներ և մասնիկների թափվելու վտանգ,

- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ»: