Լրահոս
Միջազգային
23:30
25.04.26
485

Բրիտանիայի կործանիչները չեն խոցել Ռումինիայում ընկած ԱԹՍ-ն․ The Guardian

Img default alt hy

Ռումինիայում տեղակայված Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon կործանիչները չեն խոցել այն անօդաչու թռչող սարքը, որը շաբաթ գիշերը ընկել է երկրի տարածքում։ Այս մասին հայտնել է The Guardian թերթը՝ հղում անելով բրիտանական պաշտպանական գերատեսչության աղբյուրներին։

Ըստ թերթի տեղեկությունների՝ կործանիչները չեն ներխուժել Ուկրաինայի օդային տարածք և կրակ չեն բացել։

Շաբաթ առավոտյան Ռումինիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Գալաց շրջանում հայտնաբերվել են ընկած ԱԹՍ-ի բեկորներ, վնասվել է տնտեսական շինություն։ Գերատեսչության տեղեկություններով՝ վնասը գնահատվում է որպես աննշան։