Լրահոս
Հասարակական
19:18
10.07.26
59

Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին

Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխումից օրեր առաջ Կենդանաբանական այգու մուտքի վճարը կրկնակի թանկացել է: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը գրեթե վստահ է, որ առգրավված կենդանիներին այգում տեղավորելու ծախսերը ղեկավարությունը ուզում է այցելուների միջոցով հոգալ: Հատկապես որ Կենդանաբանական այգու ղեկավարությունը մինչև Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխումը չէր հերքել, որ հրատապ լուծում պահանջող խնդիրներ կան, այդ թվում՝ ազատավանդակների պակաս: