Լրահոս
Քաղաքական
16:14
24.04.26
110

Ցեղասպանության թեման քաղաքական պայքարի գործիք չդարձնելու համոզմամբ է Ծիծեռնակաբերդ գնացել Փաշինյանը

Հայաստանի քաղաքական ու հոգևոր իշխանություններն այս տարի էլ առանձին-առանձին են հուշահամալիր գնացել՝ 1,5 ժամվա տարբերությամբ: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հոգևոր իշխանությունից է զատվել, այլև հասարակ քաղաքացիներից, այս տարի էլ առավոտյան նրա այցի պահին փակ է եղել Ծիծեռնակաբերդի մուտքը: Վարչապետի, նախագահի ու Ազգային ժողովի նախագահի հեռանալուց հետո բարեխոսական կարգ է կատարել Ամենայն հայոց կաթողիկոսը հուշահամալիրում, հետո՝ լրագրողների հետ զրույցում անընդունելի համարել Ցեղասպանության ուրացումը: Երկու տարի առաջ Փաշինյանը թիմը խոստովանել է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը իրենց թիվ 1 առաջնահերթություններից չէ: