Լրահոս
Հասարակական
19:01
27.04.26
143

Չարենցավանին ու Հրազդանին արդյունաբերական վերածնունդ է խոստանում «Ուժեղ Հայաստանը»

«Ուժեղ Հայաստան» դաշինքում համոզված են՝ իրենց թիմակիցների նկատմամբ հետապնդումներն ու մեղադրանքները չեն կարող խոչընդոտել քաղաքական ուժի ընթացքին: Չարենցավանում և Հրազդանում գրասենյակներ է բացել «Ուժեղ Հայաստանը»: Չարենցավանցիներին ու հրազդանցիներին խոստացել է վերադարձնել հարազատ քաղաքների երբեմնի արդյունաբերական փառքը և բոլոր ջանքերը գործադրել «ներմուծողից արտահանող երկիր» դառնալու համար: