Լրահոս
Հասարակական
10:53
27.04.26
145

Ցինկն արտահանում ենք, վերամշակում են, 2-3 անգամ թանկ մեզ վաճառում. խնդիրն առաջնորդն է, որ դա մեր երկրում չենք անում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Img default alt hy

Երբ մենք ասում ենք Հայաստանում արդյունաբերականացում, գործարանների վերադարձ, մարդիկ կան՝ կասկածանքով են նայում: Ձեզ մեկ օրինակ բերեմ, որ դուք հասկանաք, թե ինչ է լինելու 47 օր հետո, Սամվել Կարապետյանի առաջնորդությունը ստանձնելուց հետո: Այս մասին Չարենցավանում, քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Նա նշել է, որ ՀՀ-ն մեկ տարվա ընթացքում ներմուծում, օտար երկրներ է ուղարկում 60 մլն դոլար՝ 15,000 տոննա ցինկապատ մետաղի համար, երբ միևնույն ժամանակ երկիրն արտահանում է 20 մլն-ի հում ցինկ: 

«Ցինկն արտահանում ենք, վերամշակում են, հետ են բերում, 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում։ Ի՞նչն է խնդիրը, որ դա մեր երկրում չենք անում, ի՞նչն է խնդիրը, որ այստեղ չենք անում, այս քաղաքում։ Մեկ բան՝ առաջնորդը»,-նշել է նա: