Լրահոս
Հասարակական
14:30
27.04.26
144

Դանակահարություն՝ Արմավիրում. 68-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել

Img default alt hy

Ապրիլի 16-ին դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դանակահարության հետևանքով մի քաղաքացի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com–ը։

Քիչ անց կրկին տեղեկություն է ստացվել, որ պարեկները նշված հանցագործությունը կատարող քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին։

Իրավապահները պարզել են, որ ժամը 11։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում միմյանց հետ վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 68-ամյա Դերենիկ Ս․-ն և 66-ամյա Գևորգ  Ս․-ն, որի ընթացքում Գևորգ Ս․-ն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Դերենիկ Ս․-ի ձախ կողային հատվածին՝ պատճառելով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, կողոսկրի կոտրվածք» մարմնական վնասվածքը։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք ձերբակալված Գևորգ Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։