Լրահոս
Սպորտ
20:46
25.04.26
352

Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն է

Img default alt hy

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները կրկին մեդալներ են նվաճում Եվրոպայի առաջնությունում, հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 110 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանն ուներ երկու մասնակից` Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Գարիկ Կարապետյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կգ, այնուհետ 189 կգ, որը պոկում վարժության Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ էր: Այս վարժությունում Կարապետյանը բրոնզե մեդալակիր է:

Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 215 կգ, 226 կգ: Այս ձևում նա առաջինն է: Երկամարտի 415 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը երրորդն անգամ դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց միայն 183 կգ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 215 կգ: Երկամարտի 398 կգ արդյունքով` Սիմոն Մարտիրոսյանը ԵԱ-ում 6-րդն է: