Լրահոս
Հասարակական
20:17
19.07.26
597

Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը (Տեսանյութ)

Img default alt hy

Վայոց ձորի մարզում փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում հայտնաբերել են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում 21–ամյա երիտասարդն ընկել է Գողթանիկի ջրվեժն ու ջրահեղձ եղել։ Երեւանից ժամանած փրկարարները եւ հատուկ ջրասուզակը շուրջ 30 րոպե որոնողական աշխատանքներից հետո գտել են ջրահեղձ եղած երիտասարդի մարմինը։