Լրահոս
Միջազգային
17:38
18.07.26
208

Յենս Շպանը հրաժարական է տվել. Գերմանիայի կանցլերն այն անվանել է ճիշտ և անխուսափելի որոշում

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավար Յենս Շպանի հրաժարականը անվանել է ճիշտ և անխուսափելի։

«Յենս Շպանը տեղեկացրեց ինձ, որ հեռանում է Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության նախագահի պաշտոնից։ Այս որոշումը ճիշտ է և անխուսափելի։ Վստահությունը քաղաքականության մեջ ամենաբարձր արժեքն է»,- գրել է Մերցը X-ում՝ շնորհակալություն հայտնելով Շպանին համագործակցության համար։

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Շպանը մեծ ներդրում է ունեցել խմբակցության ուղղության որոշման և ընդդիմությունից կառավարություն անցման գործում։ «Վերջին շաբաթներին լայնածավալ բարեփոխումների մշակման ժամանակ Յենս Շպանը կոալիցիայի կարևոր հենասյունն էր։ Որպես Գերմանիայի ՔԴՄ նախագահ՝ ՔՍՄ նախագահի հետ համաձայնեցմամբ, ես առաջարկ կներկայացնեմ խմբակցության նոր ղեկավարի թեկնածության վերաբերյալ։ Ընթացակարգն ու ժամկետները այժմ կհամաձայնեցվեն կուսակցության և խմբակցության ղեկավար մարմինների հետ»,- ամփոփել է Մերցը։

Ավելի վաղ Շպանը, որը համարվում է Մերցի համախոհը, հայտարարել էր խմբակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին՝ սուրոգատ մայրության շուրջ ծագած սկանդալի ֆոնին։ Կուսակցության նախագահի շրջապատի աղբյուրների փոխանցմամբ՝ Մերցը Շպանին կոչ էր արել հրաժարական տալ։ Մինչև նոր իրավահաջորդի ընտրությունը ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի ՔՍՄ հողային խմբի ղեկավար Ալեքսանդր Հոֆմանը։ Շպանն ինքն ընդգծել է, որ իր անձնական ընտանեկան երջանկությունը «անհամատեղելի է քաղաքական պաշտոնի հետ»։