Լրահոս
Հասարակական
09:43
20.07.26
189

Ի՞նչ եղանակ է սպասվում

Img default alt hy

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 22-23-ը կեսօրից հետո, 24-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Հուլիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 20-24-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Հուլիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 20-24-ը երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։