Լրահոս
Հասարակական
19:39
27.04.26
176

Հեղուկ գազի աննախադեպ թանկացում և դեֆիցիտ. «ժամերով հերթ ենք կանգնում, որ 5000 դրամի գազ ողորմանք»

Հայաստանում հեղուկ գազի շուկայում նորից լուրջ ճգնաժամ է: Գազալցակայաններում գազ չկա, եղածն էլ աննախադեպ թանկ է: Գիշերվանից են լցակայաններում հերթապահում մարդիկ՝ մեքենաները լիցքավորելու համար ու չգիտեն՝ գազ կհասնի՞ իրենց, թե՞ ոչ: Ի՞նչ է կատարվում շուկայում, ինչո՞ւ է խաթարվել մատակարարումը և մինչև երբ կշարունակվի դեֆիցիտը։ Այս հարցերի պատասխաններն են այսօր փնտրում հազարավոր քաղաքացիներ ու իրենք էլ պատասխանում իրենց հարցերին: