Լրահոս
Միջազգային
21:15
25.04.26
388

Իրանական պատվիրակությունը հեռացել է Պակիստանից. Reuters

Img default alt hy

Իրանական պատվիրակությունը հեռացել է Պակիստանից, որտեղ մասնակցում էր տարածաշրջանում տիրող իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններին. հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի կառավարական երկու աղբյուրների։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը ժամանել էր Պակիստան, որը հանդես է գալիս որպես միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ Դրանից հետո նախարարը կայցելի Օման և Ռուսաստան՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերը։

«Իրանական պատվիրակությունը մեկնել է Պակիստանից», - հաղորդում է գործակալությունը։