Լրահոս
Հասարակական
14:23
24.04.26
103

«Մեկ դատ, մեկ պայքար». ջահակիրների պատասխանն է ուրացման քաղաքականությանը

«Մեկ դատ, մեկ պայքար» կոչերով երեկ երեկոյան հազարավոր մարդիկ՝ ավելի քան 3000 ջահակիրների առաջնորդությամբ բարձրացել են Ծիծեռնակաբերդ: Հանրապետության հրապարակում Թուրքիայի դրոշը այրելուց հետո է սկսվել ջահերով երթը: ՔՊ-ականների ուշադրությունը հենց դրոշի այրումն է գրավել: Նազելի Բաղդասարյանի շուրթերով Նիկոլ Փաշինյանը «սադրիչ ու լարվածություն հրահրող վարքագիծ» է անվանել այդ դրվագը: