Լրահոս
Միջազգային
10:12
13.07.26
123

ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ նախքան ԱԳ նախարարների հանդիպումը

Img default alt hy

ԵՄ-ն Բրյուսելում կայանալիք արտգործնախարարների հանդիպումից առաջ չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, սակայն մտադիր է միջանկյալ պատժամիջոցների ռեժիմով սև ցուցակում ընդգրկել 250 անձի։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

«Նախարարները հույս ունեն սև ցուցակում ընդգրկել 250 մարդու. նրանք տարբեր անձինք են, ովքեր աշխատում են տարբեր ոլորտներում: ԵՄ-ն նաև շարունակում է աշխատանքը պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա, որը դեռ ավարտված չէ», - հայտնել է նա։