Լրահոս
Տարածաշրջան
10:21
13.07.26
177

«Միասին մենք ավելի ուժեղ ենք». Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին

Img default alt hy

Մենք աշխարհում չգիտենք երկու այլ պետություն, որոնք այնքան մոտ լինեն միմյանց, որքան Ադրբեջանը և Թուրքիան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի IV գլոբալ մեդիաֆորումի բացման ժամանակ։

«Թուրքիան և Ադրբեջանը երկու երկրներ են, որոնց բնակչությունը միմյանց ավելի մոտ է, քան աշխարհի մյուս երկրներինը։ Պարզապես նայեք համագործակցության մակարդակին, քաղաքական, տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային կապերին, ինչպես նաև մարդկանց միջև հարաբերություններին։

Մենք աշխարհում չգիտենք երկու այլ պետություն, որոնք այնքան մոտ լինեն միմյանց, այնքան սատարեն միմյանց և այնքան ընկերություն անեն միմյանց հետ։ Սա մեր ժողովուրդների մեծագույն հարստությունն է, և միասին մենք ավելի ուժեղ ենք», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։