Լրահոս
Միջազգային
22:40
12.07.26
209

ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars

Img default alt hy

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) հուլիսի 12-ին Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին հասցված հարվածների ընթացքում ոչնչացրել է HIMARS հրթիռային կայանքներ և դրանց կից մարտական լրակազմեր։ Այս մասին հայտնել է «Fars» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ամերիկյան կայանքների ուղղությամբ հարվածները հասցվել են անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Պնդվում է, որ հրթիռներն արդեն պատրաստ էին արձակման՝ Իրանի տարածքի ուղղությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները հուլիսի 12-ի գիշերը հարձակվել են Իրանի տարածքում գտնվող շուրջ 140 օբյեկտների վրա՝ իբր ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի։ Իսլամական Հանրապետությունը, իր հերթին, հրթիռներ է արձակել Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտների ուղղությամբ։ Իրանի կողմից օդային հարձակումները հետ մղելու մասին հայտարարել են Բահրեյնում, Քաթարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Օմանում։