Լրահոս
Իրավական
13:53
20.06.26
169

Քաղաքական մրցակիցներին «ջախջախելու» սպառնալիքները բացահայտ բռնատիրության դրսևորումներ են. Ռոբերտ Ամստերդամ

Img default alt hy

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է։ Այս մասին գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Քաղաքական մրցակիցներին «ջախջախելու» հրապարակային սպառնալիքները և ընտրությունների հենց օրը ընդդիմության կողմնակիցների մասսայական ձերբակալությունները բացահայտ բռնատիրության դրսևորումներ են․ միակ նպատակը՝ արմատախիլ անելն է ընդդիմությանը։

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա։ Սատարելով այս կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն Ռուսաստանի հանդեպ կուրացնող ատելության և ի հաշիվ հայ ժողովրդի շահերի։

Մենք կգործենք օրենքի շրջանակներում, բայց իրավական պատասխանատվության ենք ենթարկելու բոլորին՝ ընդհուպ մինչև ապօրինի հրամաններ կատարողներին։

Այս գոյաբանական պայքարում վախը չի՛ հաղթելու»:

Ավելին՝ տեսանյութում։