Լրահոս
Քաղաքական
13:28
20.06.26
58

Փաշինյանի վախերը՝ ոչ լեգիտիմ ընտրություններից հետո. իշխանափոխության ի՞նչ սցենար է տեսնում Քոչարյանը

Չկա մի լծակ, որը իշխանությունը կարող էր օգտագործել ընտրությունները կեղծելու համար ու չի օգտագործել: Աննախադեպ ընտրախախտումների մասին մի քանի լրատվամիջոցների հետ հետընտրական երկրորդ հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: 

Նա ընդգծել է, որ ընտրական գործընթացը Հայաստանում տարեցտարի ոչ թե բարելավվել է, այլ ավելի վատն է դարձել, ինչի վրա աչք է փակում քաղաքակիրթ Եվրոպան: