Լրահոս
2026-05-06
-
ՀասարակականԱրզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ մայիսի 6-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում դռան թակոցներին։Ավելին14:5706.05.26 -
ՀասարակականՄանկապղծության սկանդալային գործով մեղադրյալ չկա. քույրերի ու 3 տղամարդկանց միջև առերեսում է եղելՄանկապղծության սկանդալային գործով 3 ամիս է՝ որևէ մեղադրյալ չկա: Վեդին ու ամբողջ Հանրապետությունն է անցած շաբաթ ցնցել լրագրող Սյուզի Բադոյանը՝ բացահայտելով սկանդալ, որ, հավանական է՝ կոծկվեր, եթե չլիներ բարձրացած աղմուկը: Չնայած մանկապիղծության զոհերից մեկի հայրը դեռ փետրվարին է հանցագործության մասին հաղորդում տարել ոստիկանություն, կասկածյալին ձերբակալել ու ազատ են արձակել: Քննչական կոմիտեն առնվանզ տարակուսելի հաղորդագրությամբ հայտնել է, որ մտավոր խնդիրներ ունեցող քույրերը իրարամերժ ցուցմունքներ են տվել՝ այդպես, ըստ էության, գործը չբացահայտելու մեղքը անչափահաս զոհերի վրա բարդելով: Գիշերը առերեսում է եղել քույրերի և երեք տղամարդկանց միջև, որոնք ամենայն հավանականությամբ սեռական բռնության են ենթարկել նրանց:Ավելին14:3306.05.26 -
ՀասարակականՆԳՆ-ն 222lava-ի կողմից նկարված թաքստոցի տեղը ոչ գաղտնի է համարում ու խնդիր չի տեսնումՏիկ-տոկ սոցիալական ցանցում հայտնի բլոգեր 222lava-ն օրերս նկարահանել էր Կիրանցի դպրոցի թաքստոցը՝ բունկերը, որտեղ երեխաները պետք է պատսպարվեն դպրոցի հնարավոր հրետակոծության ժամանակ:Ավելին14:2706.05.26 -
ՔաղաքականՀայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ«ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նկատի է ունենում Երևանում անցկացված ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի պատմական նշանակությունը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ներկայությունը ազդարարում է եվրոպական ղեկավարության ողջունելի պատրաստակամությունը՝ անմիջականորեն ներգրավվելու հայ հասարակության հետ։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, այնուամենայնիվ շեշտում է, որ դիվանագիտական ներկայությունը այժմ պետք է վերածվի կոնկրետ գործողությունների, որոնք կպաշտպանեն Հայաստանի ինքնիշխանությունն ու նրա ժողովրդի իրավունքները։Ավելին14:1406.05.26 -
ՔաղաքականԼատվիայի նախագահը կժամանի ՀայաստանԼատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը մայիսի 7-ին պաշտոնական այց կկատարի Հայաստան։Ավելին14:0006.05.26 -
ԻրավականՏավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո»Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի կողմից նախընտրական փուլում սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, դատախազությունից նշում են՝ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։Ավելին13:4906.05.26 -
ՀասարակականՍկսվում է քարոզարշավը. երևանցիների մեծ մասը կտրուկ դեմ է ՓաշինյանինՆախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկից մեկ օր առաջ «Հայլուր»-ի երևանյան հարցախույզը ցույց է տալիս, որ փողոցը կոպիտ է պատասխանում Փաշինյանի պատերազմական սպառնալիքներին՝ այն վստահությամբ, որ հենց Փաշինյանի վերընտրվելն է նոր պատուհասներ բերելու երկրի գլխին:Ավելին13:2806.05.26 -
ՀասարակականԲլոգեր 222lava-ն Կիրանցում դպրոցի բունկեր է նկարելԿիրանցում և Կիրանցի դպրոցում ինչ-որ բլոգեր է հայտնվել, որը չգիտես ինչպես, ինչ միջոցներով և ճանապարհով հայտնվել էր նաև դպրոցի բունկերում, որը, ըստ էության, պաշտպանության ենթակա օբյեկտ է և ես կարծում եմ՝ այստեղ շատ լուրջ անվտանգային գործոն կա և խնդիր կա։Ավելին13:1606.05.26 -
ՏնտեսականԱդրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի պարարտանյութ և հացահատիկԱյսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի չորս վագոն 272 տոննա պարարտանյութ և վեց վագոն 420 տոննա հացահատիկ։ Ըստ ԱՊԱ-ի, պարարտանյութը և հացահատիկը Բիլաջարի կայարանից տեղափոխվել են Բոյուկ-Քյասիկ։Ավելին13:0806.05.26 -
ՍպորտՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՀայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ երկամարտի 336 կգ (150+186 կգ) արդյունքով:Ավելին12:5906.05.26 -
ՔաղաքականՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ65 կողմ և 1 դեմ ձայնով Ազգային ժողովի քպ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:Ավելին12:4706.05.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 06.05.2026Մամուլի տեսություն 06.05.2026Ավելին12:3906.05.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Անսպասելի մանրամասներ՝ մանկապղծության սկանդալի մասինՀայլուր 12։30 Անսպասելի մանրամասներ՝ մանկապղծության սկանդալի մասինԱվելին12:3006.05.26 -
ՀասարակականՍուրենավանում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինի վարորդ Իրինա Հ․-ն եղել է ոչ սթափ և մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքիցԵրեկ՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Իրինա Հ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Սևադա Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին12:1606.05.26 -
ՔաղաքականԲելառուսի կառավարման մոդելը ինձ համար անընդունելի է. Ալեն Սիմոնյանը կրկին սրեց հայ-բելառուսական հարաբերություններըԲելառուսի կառավարման մոդելը ինձ համար անընդունելի է. Ալեն Սիմոնյանը կրկին սրեց հայ-բելառուսական հարաբերություններըԱվելին12:0306.05.26 -
ՔաղաքականԽմբակցությունով փող հավաքեք, Վահագն Ալեքսանյանին ժամացույց գնեք. Արթուր ԽաչատրյանԽմբակցությունով փող հավաքեք, Վահագն Ալեքսանյանին ժամացույց գնեք. Արթուր ԽաչատրյանԱվելին11:5806.05.26 -
ՔաղաքականՄիրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետԵրևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Մարկո Ջուրիչի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։Ավելին11:4706.05.26 -
ՀասարակականՄեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան«Խաղաղությունը կորուսյալ դրախտի հիշողությունն է և մարդու բնական զգացումն ու ձգտումը` վերադառնալ Աստծու խաղաղ ներկայության մեջ, որը սակայն նվաճվում է պայքարով թե’ ներքին և թե’ արտաքին` հոգևոր և մարմնավոր: «… հաստատուն եք մնում մե’կ հոգով և միաշունչ պայքարում եք Ավետարանի հավատի համար: Երբեք մի’ վախեցեք… մղելով նույն պատերազմը, որ ես եմ մղում, ինչպես անցյալում տեսաք և այժմ էլ լսում եք» (Փիլիպ. 1:37-39), այսինքն` մեղքից ազատագրված լինելով` հասնելու ամբողջական, հաղթանակած, արդար, ապահով և երաշխավորված խաղաղության:Ավելին11:3606.05.26 -
ՀասարակականԱրամ Ա Վեհափառը Վատիկան կայցելի«Այսօր՝ Երեքշաբթի, 5 Մայիս 2026-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքին մէջ հանդիպում մը կայացաւ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տիրոջ եւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին միջեւ։ Հանդիպման ներկայ էին Նարեկ Արք. Ալեէմէզեան եւ Տաճատ Եպս. Աշըգեան։Ավելին11:2106.05.26 -
ՀասարակականԻնչ եղանակ է սպասվումՄայիսի 6-8-ին, 9-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումներիԱվելին11:0906.05.26