Լրահոս
Հասարակական
14:33
06.05.26
639

Մանկապղծության սկանդալային գործով մեղադրյալ չկա. քույրերի ու 3 տղամարդկանց միջև առերեսում է եղել

Մանկապղծության սկանդալային գործով 3 ամիս է՝ որևէ մեղադրյալ չկա: Վեդին ու ամբողջ Հանրապետությունն է անցած շաբաթ ցնցել լրագրող Սյուզի Բադոյանը՝ բացահայտելով սկանդալ, որ, հավանական է՝ կոծկվեր, եթե չլիներ բարձրացած աղմուկը: Չնայած մանկապիղծության զոհերից մեկի հայրը դեռ փետրվարին է հանցագործության մասին հաղորդում տարել ոստիկանություն, կասկածյալին ձերբակալել ու ազատ են արձակել: Քննչական կոմիտեն առնվանզ տարակուսելի հաղորդագրությամբ հայտնել է, որ մտավոր խնդիրներ ունեցող քույրերը իրարամերժ ցուցմունքներ են տվել՝ այդպես, ըստ էության, գործը չբացահայտելու մեղքը անչափահաս զոհերի վրա բարդելով: Գիշերը առերեսում է եղել քույրերի և երեք տղամարդկանց միջև, որոնք ամենայն հավանականությամբ սեռական բռնության են ենթարկել նրանց: