Լրահոս
Հասարակական
14:27
06.05.26
1 389

ՆԳՆ-ն 222lava-ի կողմից նկարված թաքստոցի տեղը ոչ գաղտնի է համարում ու խնդիր չի տեսնում

Img default alt hy

Տիկ-տոկ սոցիալական ցանցում հայտնի բլոգեր 222lava-ն օրերս նկարահանել էր Կիրանցի դպրոցի թաքստոցը՝ բունկերը, որտեղ երեխաները պետք է պատսպարվեն դպրոցի հնարավոր հրետակոծության ժամանակ: 

ՆԳՆ-ից «news.5tv.am»-ը հետաքրքրվեց, թե նորմա՞լ է, երբ այդ թաքստոցի վայրը հանրայնացվում է, չէ՞ որ այն կարող է հրետակոծության ժամանակ հակառակորդի համար թիրախ դառնալ: 

ՆԳՆ-ից պատասխանել են. «ՀՀ տարածքում շենքերի, շինությունների (բազմաբնակարան շենք, դպրոց մանկապարտեզ և այլ օբյեկտներ) նկուղային հարկերը, որոնք համարվում են նաև թաքստոցներ և դրանց մասին տեղեկատվությունը համարվում է ոչ գաղտնի»: Փաստորեն ՆԳՆ-ն խնդիր չի տեսնում, որ թաքստոցները կարող են նկարահանվել ու հրապարակվել համացանցում: