Լրահոս
2026-05-05
-
ՀասարակականՄանկապղծության մեջ կասկածված տղամարդուն մի կերպ տարան ոստիկաններըՄանկապղծության զոհի հարազատը հարձակվում է այս գործով ապրիլին ձերբակալված և ազատ արձակված տղամարդու վրա, որին այսօր որպես վկա էին կանչել քննչական կոմիտե։Ավելին23:4005.05.26 -
ՔաղաքականՖրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան ավարտվել է«Զվարթնոց» օդանավակայանում Էմանուել Մակրոնին ճանապարհել են ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:Ավելին23:2505.05.26 -
ՄիջազգայինՖրիդրիխ Մերցը հաստատել է Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը մասնակցելու Գերմանիայի պատրաստակամությունը«Համապատասխան պայմանների առկայության դեպքում Գերմանիան պատրաստ է մասնակցել ծովային ուղիների ազատության ապահովմանը, այդ թվում՝ ռազմական միջոցների ներգրավմամբ», - Բեռլինում Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մերցը: Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլերը հաստատել է ԳԴՀ առաջին նավի ուղարկումը Միջերկրական ծով, որը հետագայում կարող է վերատեղակայվել Հորմուզի նեղուցում:Ավելին23:1505.05.26 -
ՔաղաքականՍուրեն Պապիկյանը և Ռոբերտ Կալինյակը Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըՀանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել փոխգործակցության հեռանկարներին:Ավելին23:0305.05.26 -
Հասարակական«Opel Zafira»-ն բախվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ վիրավոր կաԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Սեյրան Գ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բարձրավոլտ էլեկտրասյան բետոնե հատվածին, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին։Ավելին22:5405.05.26 -
ՄիջազգայինԻրանի կոշտ զգուշացումը և Գերմանիայի օգնությունը՝ ԱՄՆ-ին. լարված է իրավիճակը ՀորմուզումԻրանի կոշտ զգուշացումը և Գերմանիայի օգնությունը՝ ԱՄՆ-ին. լարված է իրավիճակը ՀորմուզումԱվելին22:4505.05.26 -
ՀասարակականԿապանում 5 երիտասարդ ծեծի են ենթարկել 20-ամյա տղային․ նա տեղափոխվել է հիվանդանոցԱպրիլի 23-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ աստիճաններին վայր ընկնելու հետևանքով «գլխուղեղի ցնցում, ակնակապճի շրջանի հեմատոմա» ախտորոշմամբ հարազատի ուղեկցությամբ «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ տուժածը Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Հրաչիկ Պ․-ն է։ Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հրաչիկ Պ․-ին մարմնական վնասվածքները պատճառել են Սյունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Տիգրան Լ․-ն, 17-ամյա Ն․ Բ․-ն, 17-ամյա Ն․ Հ․-ն, 15-ամյա Վ․ Ա․-ն և 16-ամյա Շ․ Գ․-ն՝ Կապան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում՝ ծեծի ենթարկելու հետևանքով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերոնշյալ անձինք նույն օրը ոստիկանների կողմից հայտնաբերվել են և տեղափոխվել ոստիկանության Կապանի բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:Ավելին22:3005.05.26 -
ՔաղաքականՀայաստանը՝ եվրոպական մանրադրամ՝ Ռուսաստանի դե՞մ. վտանգների մասին է զգուշացնում ընդդիմությունըԵրևանում ոչ միայն եվրապաշտոնյաների, այլև Ուկրաինայի նախագահի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքները աննկատ չի թողնելու Մոսկվան, որքան էլ ՔՊ-ականները պնդեն, թե «Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնում են բոլոր ոլորտներում», համոզված է ընդդիմությունը:Ավելին22:2605.05.26 -
ՀայաստանՊատմություն` առաջին դեմքիցԻշխանությունը փոխում է ամեն ինչ, բայց` ոչ բոլորին։ «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» երկմասանոց մեծ ֆիլմի բացառիկ ցուցադրությունը՝ «5»-ի եթերում Մայիսի 6-ին՝ ժամը 21։30-ինԱվելին22:1505.05.26 -
ՄիջազգայինՍերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել«Մայիսի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Արտաքին գործերի նախարարները քննարկել են միջազգային հարաբերությունների ներկայիս իրավիճակը և ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև քննարկել երկկողմ շփումների ժամանակացույցը», - հայտնել է նախարարությունը։Ավելին22:0005.05.26 -
ՄիջազգայինԻրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Իրանի նախագահ«Մեր խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը, մի կողմից, վարում է մեր երկրի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն, մյուս կողմից՝ ակնկալում է տեսնել Իրանին բանակցությունների սեղանի շուրջ և, ի վերջո՝ կապիտուլյացիա միակողմանի պահանջների առջև, սակայն նման հավասարումն անհնար է և անիրատեսական», - ասված է հաղորդագրության մեջ։ Իրանի նախագահն այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետի թեկնածու Մուհամեդ Ալի ազ-Զեյդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնը և Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին անարդյունք։Ավելին21:4905.05.26 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցերՄայիսի 5-ին Երևանում՝ Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ:Ավելին21:4105.05.26 -
ԻրավականՎախեցած են Բագրատունյաց փողոցում. մարդ են սպանել իրենց բակումՆոր կրակոցներ ու ևս մեկ զոհ՝ Երևանոււմ: Բագրատունյաց փողոցից հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 40 տարեկան տղամարդը մահացել է: Դեպքի վայր է գնացել «Հայլուրը»: Հանցագործության վայրում չեն ճանաչում սպանվածին: Բայց շոկի մեջ են՝ օրը ցերեկով, իրենց քթի տակ մարդ են սպանել:Ավելին21:3605.05.26 -
ՔաղաքականՌուբինյանը և Լիտվայի Սեյմասի փոխնախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանն ու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցերԱզգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 5-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլենյենեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-Լիտվա սերտ համագործակցությունը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր:Ավելին21:2105.05.26 -
ՔաղաքականՌուբինյանն ու Քըլըչը ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ հետաքրքրվածությունը երկաթուղու հնարավորինս արագ գործարկման հարցումԱվելին, հատուկ ներկայացուցիչները մատնանշել են պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման արձանագրության ստորագրումը։ Նրանք ընդգծել են, որ այդ նախաձեռնությունը կակտիվացնի երկկողմ համագործակցությունը, կընդլայնի ինստիտուցիոնալ կապը և նշանակալիորեն կնպաստի տարածարջանային զբոսաշրջությանը։Ավելին21:1205.05.26 -
ՔաղաքականՄակրոնի «բաց երեսով» միջամտությունը՝ ընտրություններին. հակառուսական աղմուկ և պատմական պահ՝ ՀՀ-ումԱյսօր նախագահական նստավայրում միանգամից մի քանի միջոցառումներ են միմյանց հաջորդել: Նախ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովն է եղել, հետո Երևանյան եկխոսությունն է շարունակվել, ապա Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին է ընդունել: Ֆրանսիայի նախագահը մեր երկիր է ժամանել կիրակի, բայց այսօր է սկսել նրա պետական այցը Հայաստան:Ավելին21:0505.05.26 -
ՄիջազգայինԹրամփն անդրադարձել է Զելենսկու հետ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությանը2025 թվականի փետրվարի 28-ին Զելենսկին ժամանել էր Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման։ Լրագրողների ներկայությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ ամերիկյան առաջնորդը Զելենսկուն մատնանշել է Միացյալ Նահանգների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ այն, որ նա մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին Կիևին ցուցաբերվող աջակցության համար։ Հանդիպման արդյունքներով նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել էր։Ավելին20:5605.05.26 -
Արտաքին քաղաքականությունՍերդար բեյը Երևանում իրեն տանն է զգում, իսկ Ռուբենը ավելի մեծ քայլեր է ուզում. հայ-թուրքական շփումՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրք բանագնաց Սերդար Քըլըչը Երևանում իրեն տանն է զգում, բայց չի ասում, թե երբ է, ի վերջո, բացվելու Հայաստան-Թուրքիա սահմանը:Ավելին20:4605.05.26 -
ՄիջազգայինԿալասը Բաքվում քննարկել է ռազմավարական գործընկերության շուրջ բանակցությունների վերսկսումը«Բաքվում տեղի է ունեցել Ջեյհուն Բայրամովի և Կայա Կալասի հանդիպումը։ Զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Եվրոպայի միջև երկխոսության, նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցոաւթյունների վերսկսման և գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ փաստաթղթի շուրջ ընթացող բանակցությունների կարևորությունը», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ ԱԳՆ-ից հավելել են նաև, որ Բայրամովն ու Կալասը մտքեր են փոխանակել արդեն իսկ գոյություն ունեցող ծրագրերի և կառույցների շրջանակներում Ադրբեջան-ԵՄ համագործակցության զարգացման վերաբերյալ։Ավելին20:3705.05.26