Լրահոս
Քաղաքական
12:47
06.05.26
144

ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Img default alt hy

65 կողմ և 1 դեմ ձայնով Ազգային ժողովի քպ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Փակ և գաղտնի քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։

Նշենք՝ Ջուլհակյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։  Այդ պաշտոնը թափուր էր 2026 թվականի մարտից: