Լրահոս
2026-05-05
-
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցերՄայիսի 5-ին Երևանում՝ Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ:Ավելին21:4105.05.26 -
ԻրավականՎախեցած են Բագրատունյաց փողոցում. մարդ են սպանել իրենց բակումՆոր կրակոցներ ու ևս մեկ զոհ՝ Երևանոււմ: Բագրատունյաց փողոցից հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 40 տարեկան տղամարդը մահացել է: Դեպքի վայր է գնացել «Հայլուրը»: Հանցագործության վայրում չեն ճանաչում սպանվածին: Բայց շոկի մեջ են՝ օրը ցերեկով, իրենց քթի տակ մարդ են սպանել:Ավելին21:3605.05.26 -
ՔաղաքականՌուբինյանը և Լիտվայի Սեյմասի փոխնախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանն ու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցերԱզգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 5-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլենյենեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-Լիտվա սերտ համագործակցությունը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր:Ավելին21:2105.05.26 -
ՔաղաքականՌուբինյանն ու Քըլըչը ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ հետաքրքրվածությունը երկաթուղու հնարավորինս արագ գործարկման հարցումԱվելին, հատուկ ներկայացուցիչները մատնանշել են պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման արձանագրության ստորագրումը։ Նրանք ընդգծել են, որ այդ նախաձեռնությունը կակտիվացնի երկկողմ համագործակցությունը, կընդլայնի ինստիտուցիոնալ կապը և նշանակալիորեն կնպաստի տարածարջանային զբոսաշրջությանը։Ավելին21:1205.05.26 -
ՔաղաքականՄակրոնի «բաց երեսով» միջամտությունը՝ ընտրություններին. հակառուսական աղմուկ և պատմական պահ՝ ՀՀ-ումԱյսօր նախագահական նստավայրում միանգամից մի քանի միջոցառումներ են միմյանց հաջորդել: Նախ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովն է եղել, հետո Երևանյան եկխոսությունն է շարունակվել, ապա Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին է ընդունել: Ֆրանսիայի նախագահը մեր երկիր է ժամանել կիրակի, բայց այսօր է սկսել նրա պետական այցը Հայաստան:Ավելին21:0505.05.26 -
ՄիջազգայինԹրամփն անդրադարձել է Զելենսկու հետ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությանը2025 թվականի փետրվարի 28-ին Զելենսկին ժամանել էր Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման։ Լրագրողների ներկայությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ ամերիկյան առաջնորդը Զելենսկուն մատնանշել է Միացյալ Նահանգների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ այն, որ նա մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին Կիևին ցուցաբերվող աջակցության համար։ Հանդիպման արդյունքներով նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել էր։Ավելին20:5605.05.26 -
Արտաքին քաղաքականությունՍերդար բեյը Երևանում իրեն տանն է զգում, իսկ Ռուբենը ավելի մեծ քայլեր է ուզում. հայ-թուրքական շփումՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրք բանագնաց Սերդար Քըլըչը Երևանում իրեն տանն է զգում, բայց չի ասում, թե երբ է, ի վերջո, բացվելու Հայաստան-Թուրքիա սահմանը:Ավելին20:4605.05.26 -
ՄիջազգայինԿալասը Բաքվում քննարկել է ռազմավարական գործընկերության շուրջ բանակցությունների վերսկսումը«Բաքվում տեղի է ունեցել Ջեյհուն Բայրամովի և Կայա Կալասի հանդիպումը։ Զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Եվրոպայի միջև երկխոսության, նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցոաւթյունների վերսկսման և գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ փաստաթղթի շուրջ ընթացող բանակցությունների կարևորությունը», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ ԱԳՆ-ից հավելել են նաև, որ Բայրամովն ու Կալասը մտքեր են փոխանակել արդեն իսկ գոյություն ունեցող ծրագրերի և կառույցների շրջանակներում Ադրբեջան-ԵՄ համագործակցության զարգացման վերաբերյալ։Ավելին20:3705.05.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Թուրք-եվրոպական օր՝ Երևանում. վտանգավոր ճանապարհ է դուրս եկել ՀայաստանըՀայլուր 20։30 Թուրք-եվրոպական օր՝ Երևանում. վտանգավոր ճանապարհ է դուրս եկել ՀայաստանըԱվելին20:3005.05.26 -
Հասարակական«Կայֆ բռնելով» նվաստացնում է. 19-ամյա Վարդանը վարորդական վկայական չունի, բայց քշում էԵրևանում վտանգավոր վազանցի հետևանքով ավտոբուսին բախված 19-ամյա երիտասարդը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև սոցիալական իր հարթակներից մանրամասներ է պատմում ապրիլի 23-ին Մյասնիկյան պողոտայում մեկ այլ մեքենայի, ապա ավտոբուսի հետ բախման մասին: Վթարի պահին կասեցված է եղել նրա վարելու իրավունքը:Ավելին20:1505.05.26 -
ՔաղաքականԲաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները․ ԿԸՀՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 5-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացվել է հետևյալ համամասնությամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 1331-ական, «Հայաստան» կուսակցությունների դաշինք` 543-ական, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 131-ական։ Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մայիսի 8-ից 13-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00։ Հայտերն ուղարկվելու են խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների/դաշինքների, ինչպես նաև ԸԸՀ-ների կողմից։ ԿԸՀ-ն ՏԸՀ ձևավորելու իրավասություն չունի։Ավելին20:0905.05.26 -
ՄիջազգայինԹրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ գործողությունները․ AxiosԻնչպես գրում է պորտալը, մայիսի 3-ին ԱՄՆ-ը մասնավոր կարգով տեղեկացրել է Իրանին Օրմուզի նեղուցում Project Freedom («Ազատություն» նախագիծ) գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է նեղուցից նավերի անվտանգ դուրսբերմանը՝ իբր «հնարավոր էսկալացիայի ռիսկը նվազեցնելու» նպատակով։ Միևնույն ժամանակ, Axios-ը ուշադրություն է հրավիրել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի խոսքերին, ով երեքշաբթի ավելի վաղ հայտարարել էր, թե Իրանի հետ հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ չնայած Օրմուզի նեղուցում ամերիկյան ռազմական գործողությանը։ Չնայած դրան՝ ամերիկյան և իսրայելական որոշ պաշտոնյաներ համոզված են, որ բանակցություններում փակուղու պահպանման դեպքում Թրամփը կարող է այս շաբաթվա վերջին պատերազմը վերսկսելու հրաման տալ, գրում է պորտալը։ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։ Ապրիլի 11-ին Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները բանակցություններ վարեցին Իսլամաբադում, սակայն մի շարք հակասությունների պատճառով համաձայնության չեկան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին։ Ինչպես հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը, Թեհրանը մտադիր չէ ճանաչել Վաշինգտոնի կողմից միակողմանիորեն հայտարարված հրադադարի երկարաձգումը և գործելու է իր շահերին համապատասխան։ Մայիսի 1-ին ամերիկյան վարչակազմի ղեկավարը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանը, որ Սպիտակ տունը Իրանի հետ պատերազմը համարում է ավարտված։ Սակայն այս քայլը, ըստ ամենայնի, բացատրվում էր գլխավորապես ներպետական օրենսդրության դրույթներին հետևելու անհրաժեշտությամբ, որոնք կարգավորում են ԱՄՆ զինված ուժերի կիրառումն արտասահմանյան հակամարտություններում։Ավելին20:0005.05.26 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարիցՄայիսի 5-ին, ժամը 15։34-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են երկու «Ford», «Tesla», «Nissan» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և երեք տուժածի մոտեցրել շտապօգնության մեքենային։Ավելին19:4605.05.26 -
ՔաղաքականԱլիևն ուզում է ՔՊ-ի վերարտադրությունը, իսկ ՀՀ քաղաքացի՞ն. ճակատագրական ընտրություններ՝ ՀայաստանումՔՊ-ի վերարտադրությունը ձեռնտու է Ադրբեջանի ղեկավարությանը և կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար, ահազանգում է խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը և առաջիկա ընտրություններին ակտիվ մասնակցելու կոչ անում:Ավելին19:3805.05.26 -
Արտաքին քաղաքականությունԿայա Կալասը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դիմավորել է Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասին։ Այս մասին նշված է ԱԳՆ-ի «X»-ի էջում կատարված հրապարակման մեջ։ Նշվում է, որ այցն ընդգծում է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև կապերի ու երկխոսության կարևորությունը՝ փոփոխվող տարածաշրջանային և գլոբալ դինամիկայի ֆոնին։ «Սա հնարավորություն է ստեղծում ընդլայնելու համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա», - ասված է հաղորդագրության մեջ։Ավելին19:2705.05.26 -
ՀայաստանՈստիկանները թույլ չտվեցին Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին և ակցիա իրականացնել․ «Սպուտնիկ Արմենիա»Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները, «Ազատություն Միքայել սրբազանին» գրությամբ շապիկներով և պաստառներով, փորձել են մոտենալ Ֆրանսիայի նախագահին և ասել, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, այն շղթայված է։ Սակայն ոստիկանները (այդ թվում՝ քաղաքացիական հագուստով) հեռացրել են երիտասարդներին՝ թույլ չտալով մոտենալ։Ավելին19:1505.05.26 -
ՄիջազգայինԱՄՆ-Իրան «մինի-պատերազմ». լարվածություն և փոխադարձ հարվածներԱմերիկյան զինվորականները մտադիր չեն ներխուժել Իրանի օդային կամ ջրային տարածք Հորմուզի նեղուցում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը: Իրավիճակը Մերձավոր Արևելքում նորից լարվել է, երբ Հորմուզում արգելափակումից առևտրային նավերի դուրսբերման «ծովային գործողություն» է սկսել Վաշինգտոնը:Ավելին19:0805.05.26 -
Քաղաքական«Ուժեղ Հայաստանը» աշխատատեղեր է խոստանում ամենաաղքատ մարզին. նոր գրասենյակ՝ ԱրթիկումՓանիկի շրջանի կավը Հայաստանում վերամշակելու՝ կերամիկայից շինանյութ սարքելու նախագիծ ունի «Ուժեղ Հայաստան»-ը: Դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Արթիկի բնակիչներին մշտական աշխատանք է խոստացել՝ իշխանության գալու դեպքում, որ էլ արտագնա աշխատանքի հույսին չմնան քաղաքի 7 հազար տղամարդիկ: Այդքան մարդ է, ըստ Նարեկ Կարապետյանի, ամեն տարի Արթիկից արտագնա աշխատանքի գնում:Ավելին18:5705.05.26 -
ՄիջազգայինՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԿառավարությունը փաստացի կաթվածահար էր եղել իշխող կոալիցիայի պառակտումից հետո։ Սոցիալ-դեմոկրատներն առաջինն էին հետ կանչել իրենց աջակցությունը կառավարությանը, ինչից հետո նրանց ներկայացուցիչները սկսեցին դուրս գալ նախարարների կազմից։ Սա հանգեցրեց իշխող թիմի փաստացի փլուզմանը և խորհրդարանական մեծամասնության կորստին։Ավելին18:4505.05.26 -
ՀայաստանՌոբերտ Քոչարյանը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտի խնդիրները:Ավելին18:3605.05.26