Լրահոս
Միջազգային
20:56
05.05.26
195

Թրամփն անդրադարձել է Զելենսկու հետ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությանը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի փետրվարին Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վլադիմիր Զելենսկու պահվածքը համարում է ագրեսիվ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես նրա (Զելենսկու) հետ միշտ ինչ-որ կերպ լեզու եմ գտել։ Բացառությամբ Սպիտակ տանը՝ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած այն միակ պահի, որը, կարծում եմ, նրա կողմից մի փոքր ագրեսիվ էր», - ասել է նա ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում։

2025 թվականի փետրվարի 28-ին Զելենսկին ժամանել էր Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման։ Լրագրողների ներկայությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ ամերիկյան առաջնորդը Զելենսկուն մատնանշել է Միացյալ Նահանգների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ այն, որ նա մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին Կիևին ցուցաբերվող աջակցության համար։ Հանդիպման արդյունքներով նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել էր։