Լրահոս

2026-05-05
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված ևս 35 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ
    «Մեծ Բրիտանիան շարունակում է խաթարել Ռուսաստանի ռազմական մատակարարման շղթաները և ներգաղթյալների դաժան անօրինական թրաֆիքինգը՝ պատժամիջոցների նոր ալիքի միջոցով։ Մինչ Ռուսաստանը փորձում է շահագործել ներգաղթյալներին իր ռազմական մեքենան պահելու համար, այսօր հայտարարված պատժամիջոցները ուղղակիորեն թիրախավորում են այն անձանց, որոնք խոցելի ներգաղթյալներին ներգրավում են (խմբ.՝ ՌԴ նախագահ) Պուտինի պատերազմի առաջնագծում կռվելու համար, ինչպես նաև այն ընկերությունների դեմ, որոնք մատակարարումներ են անում Ռուսաստանի անօդաչու թռչող սարքերի գործարաններին», - նշված է հայտարարության մեջ։
    15:53
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
    Այսօր՝ մայիսի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա զոհ։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել և կա տուժած։ Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ կժամանեին քրեական և համայնքային ոստիկանները, նշված վայրից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, մահացածի և կրակոցներ աձակողի ինքնությունը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ծխախոտ և այլ կասկածելի իրեր։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը մոտ 40 տարեկան է, ում անունը Արտյոմ է։
    15:45
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Ցնցող հայտարարություններ է շարունակում անել Մակրոնը Երևանում
    Հայլուր 15։30 Ցնցող հայտարարություններ է շարունակում անել Մակրոնը Երևանում
    15:30
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «Զգում եմ ինձ, ինչպես տանը»․ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը Երևանում է․ «Սպուտնիկ Արմենիա»
    Սահմանի բացման մասին հարցին Երևանում գտնվող թուրք պաշտոնյան ասաց, որ բացման ժամկետների մասին տեղեկություն չունի, բայց քննարկումները դեռ շարունակվում են. «Պատրաստվում ենք բացել, ենթակառուցվածքները պատրաստ են, բայց որոշ խնդիրներ կան, որ դեռ պետք է լուծվեն` տեխնիկական և բյուրոկրատական»։
    15:26
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձ
    Մայիսի 1-ին Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում զենքի գործադրմամբ միջադեպ է եղել։ Աբովյանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով ստացվեց տեղեկություն, որ Արարատի մարզի բնակիչներ, դեռևս չպարզված շարժառիթով, ծրագրել են սպանել Բալահովիտ գյուղի մի բնակչի։ Պարզվեց նաև, որ նշված անձինք հյուրանոցում վարձակալել են սենյակ և երկու ավտոմեքենա, կատարել դերաբաշխում և ապրիլի 26-ից պարբերաբար եկել Բալահովիտ, հսկել թիրախի տեղաշարժը։ Մայիսի 1-ին նրան տեսնելով Բալահովիտում գտնվող ավտոլվացման կետում` տեղյակ են պահել հյուրանոցում սպասող ընկերներին, որոնք նույնպես մեկնել են նշված վայր։ Այստեղ էլ փորձել են իրականացնել իրենց մտադրությունը։ Չհասնելով նպատակին՝ նշված անձինք վարձակալած «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներով դիմում են փախուստի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեք անձ հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
    15:16
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը և Ֆրանսիան ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիր
    Հռչակագիրը ստորագրեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
    15:10
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մակրոնը հիշեցրեց, որ 32 մլն օգնություն են տվել
    Այս մասին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
    15:00
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել շրջափակումը և հանել պատժամիջոցները Կուբայի նկատմամբ
    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որը կարգադրում է սահմանափակումներ մտցնել ցանկացած օտարերկրյա ֆինանսական կազմակերպության դեմ՝ հօգուտ ԱՄՆ արգելափակող պատժամիջոցների տակ գտնվող Կուբայի ֆիզիկական և իրավաբանական անձանց գործարքներ իրականացնելու համար: «Չինաստանը հաստատակամորեն աջակցում է Կուբային իր պետական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում, վճռականորեն հանդես է գալիս Կուբայի ներքին գործերին միջամտելու դեմ և կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել շրջափակումը և չեղարկել Կուբայի դեմ պատժամիջոցները, ինչպես նաև հարկադրանքի և ճնշման ցանկացած ձև», - ասված է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ Կուբայի դեմ ԱՄՆ անօրինական միակողմանի պատժամիջոցների ուժեղացումը լրջորեն խախտում է զարգացման կուբացի ժողովրդի իրավունքը և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը:
    14:46
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կայա Կալլասը ժամանել է Ադրբեջան
    Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի այցը Ադրբեջան արդեն մեկնարկել է։ Այս մասին հայտնում է երկրում ԵՄ պատվիրակությունը։ Բաքվում գտնվելու կապակցությամբ Կալասն իր գոհունակությունն է հայտնել՝ Ադրբեջանը որակելով որպես Եվրամիության կարևոր ու վստահելի էներգետիկ գործընկեր։ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը մատնանշել է համագործակցության ընդլայնման լայն հնարավորությունները, հատկապես՝ առևտրաշրջանառության, տրանսպորտային հաղորդակցության և թվային ոլորտներում։ Ըստ նրա՝ Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի սերտացումը բխում է կողմերի ռազմավարական շահերից, ինչը հիմք է ստեղծում Ադրբեջանի հետ ավելի համակարգված գործընկերություն քննարկելու համար։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Կայա Կալասը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ներկայիս ընթացքը պատմական հնարավորություն է, որի դինամիկան պետք է անպայման պահպանել։ Նա հավելել է, որ Եվրամիությունը, լինելով ականազերծման և վստահության մթնոլորտի ձևավորման հարցերում խոշորագույն դոնորը, շարունակելու է կիրառել իր ողջ գործիքակազմը խաղաղության գործընթացին սատարելու համար։
    14:36
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ն չի օգնի ԱՄՆ-ին գլոբալ հակամարտության դեպքում
    «Եթե բանը հասնի ավելի լուրջ բանի, եթե պատահի ինչ-որ իրապես մասշտաբային բան, թեև հույս ունեմ, որ դա երբեք տեղի չի ունենա... Բայց եթե ինչ-որ իսկապես մասշտաբային բան պատահի, ես չեմ կարծում, որ նրանք մեր կողքին կլինեն»,- ասել է Թրամփը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում: Նախագահը հավելել է, որ անձամբ ինքը և ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը լավ են հիշել ՆԱՏՕ-ի դաշնակիցների արձագանքը Իրանում իրականացված գործողությանը և Վաշինգտոնին աջակցություն ցուցաբերելու նրանց ցանկության բացակայությունը: Այս առումով Սպիտակ տունը համապատասխան հետևություններ է արել ապագայի համար, նշել է Թրամփը:
    14:15
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
    14:00
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի նավթային ենթակառուցվածքներին կարող է հսկայական վնաս հասցվել. Թրամփ
    «Նրանց (Իրանի - խմբ.) մոտ խնդիր է նկատվում, քանի որ իրավիճակը շատ առումներով չափազանց պայթյունավտանգ է: Հասկանում եք, երբ դադարում է նավթի արդյունահանումը, հատկապես ստորգետնյա՝ գրեթե 100% դեպքերում այն բառացիորեն պայթում է և ոչնչացնում ամեն ինչ շուրջբոլորը: Եվ այդ նավթն արդեն երբեք հնարավոր չի լինի վերադարձնել: Այլ կերպ ասած, կարելի է վերադարձնել 30-40%-ը, բայց այն երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին հիմա է: Եթե դա տեղի ունենա, դա հսկայական վնաս կհասցնի երկրի նավթային համակարգին»,- ասել է պետության ղեկավարը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում: Ավելի վաղ Իրաքը կրճատել էր նավթի արդյունահանումը՝ պահեստարանների գերբեռնվածության և Հորմուզի նեղուցով արտահանման հետ կապված խնդիրների պատճառով, որոնք առաջացել են Իրանի շուրջ հակամարտության հետևանքով: Մատակարարումների մի մասը շարունակում է իրականացվել Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարով, սակայն դրանց ծավալները զգալիորեն ցածր են մնում ծովային փոխադրումներից, նշել է Bloomberg գործակալությունը:
    13:56
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պեկին ՝ չինական կողմի հետ խորհրդակցելու
    «Այս այցի ընթացքում արտաքին գործերի նախարարը չինացի գործընկերոջ հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները», - ասված է հայտարարության մեջ։
    13:45
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել
    ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Հայտնում են ՔԿ-ից։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    13:39
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է մայիսի 1-ի ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդը
    Վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից Արա Զ․-ի վիճակը գնահատվել էր ծանր։
    13:30
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որի շրջանակում հնչել են ԵՄ և ՀՀ օրհներգները, կայացել է զինվորական քայլերթ։ Հաջորդիվ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցն Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Ողջունելով Եվրամիության պատվիրակությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Երևանում՝ Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում։ Այսօր մենք ևս մեր քայլով որակապես նոր մակարդակի ենք բարձրացնում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները, և պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունն անցկացնում են երկկողմ գագաթնաժողով»։ Վարչապետի խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որն առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթաժողովների մակարդակում՝ ունենալով նաև բավականին մանրամասն և ծավալուն աշխատանք, ինչը և մինչև հիմա արվել է։ «Մենք, իհարկե, նեղ կազմով արդեն առիթ ունեցանք քննարկելու հարցերի բավական լայն շրջանակ և ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանրական դիրքորոշումներ և ձևավորված ըմբռնում։ Սա նշանակում է, որ պատշաճ մթնոլորտ է առկա, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման, իրագործման վրա», -ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այս ընթացքում Եվրոպական Միության ցուցաբերած մեծ աջակցության համար, մասնավորապես՝ ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում։ «Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար, որպես որոշում, որդեգրված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից»,-շեշտել է երկրի ղեկավարը։ Վարչապետ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իրականացված են․ «Բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում։ Եվ այս առումով, իհարկե, Եվրամիության հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, և ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար՝ սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում՝ հիբրիդային մարտահրավերներ, դիմակայելու հարցով, որն իհարկե նաև մեր օրակարգի խնդիր է»։ Վարչապետը հավելել է՝ ապատեղեկատվության, ատելության խոսքի տարածումը սոցիալական ցանցերում և նաև երբեմն մամուլում, խնդիր է նաև Եվրամիության շատ երկրների համար․ «Մենք այսօր առերեսվում ենք այդ պրոբլեմի հետ, և իհարկե, մենք հույս ունենք, որ այստեղ ևս Եվրոպական Միությունը մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման կամ այն գործիքները, որոնք արդեն ներդրվել են Եվրոպական Միությունում, այդ գործիքները, գործիքների բովանդակության շուրջ ավելի մեծ հասանելիություն ենք ակնկալում՝ Հայաստանի Հանրապետությունում դրանք կիրառելու համար»։ Անտոնիու Կոշտան Եվրոպական Միության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել․ «Երեկ մենք շատ պատմական պահ ապրեցինք՝ առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողով անցկացնելով։ Այսօր երկրորդ կարևոր պատմական իրադարձությունն է տեղի ունենում՝ առաջին գագաթնաժողովը Եվրոպական Միության և Հայաստանի միջև։ Սա հստակ ազդակ է առ այն, թե ինչպես է Եվրամիությունը ցանկանում հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ։ Հայաստանը նոր ժամանակահատված է մտնում՝ խաղաղության, ժողովրդավար ռեժիմի կոնսոլիդացիայի, և սա իսկապես, անշուշտ, լավ միջավայր է ստեղծում մեր երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»: Եվրոպական խորհրդի նախագահը հիշեցրել է, որ Եվրոպական Միություն-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգը որդեգրվել անցյալ տարվա դեկտեմբերին․ «Այդ օրվանից ի վեր մենք ամրացնում ենք և ամրացնում էինք մեր հարաբերությունները: Մենք նաև աշխատում ենք սերտորեն անվտանգային և պաշտպանության ոլորտներում Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում»։ Անտոնիու Կոշտան նշել է, որ անցյալ տարվա ապրիլ ամսվա ընթացքում հաստատված Եվրոպական միության գործընկերության առաքելության նպատակն է ամրացնել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և այն շոշափելի արդյունք է համատեղ հանձնառությանը՝ մարտահրավերներին համատեղ դեմ առնելուն։ «Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու իր իսկ ճակատագիրը։ Դուք կարող եք ապավինել մեզ՝ միասին անցնելու այս ուղին և միասին ոտնակոխելու մեր ընդհանուր ճակատագրի ուղին: Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի և նաև փոխկապակցում է Եվրոպան Հարավային Կովկասի միջոցով դեպի Կասպյան ծով և Կենտրոնական Ասիա։ Սա է մեր տարածաշրջանների պատմությունը և սա է նաև ապագան մեր տարածաշրջանների», -ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Անտոնիու Կոշտան նաև հույս է հայտնել, որ, գագաթնաժողովի արդյունքները հիմք ընդունելով՝ կարող են զարգացնել ռազմավարական գործընկերությունը, համատեղ ապագան խաղաղության մեջ՝ հանուն հայ ժողովրդի և Եվրոպայի բարեկեցության: Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ առաջին գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելու համար։ «Միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև, մեր կապերը առասպելների և հինավուրց քաղաքակրթություններից են սերում։ Բայց ոչ միայն մեր պատմությունն ու մշակույթն է, որ մեզ միավորում է, ոչ միայն մեր հինավուրց կապերը, այլ նաև այն հնարավորությունները, որոնք դեռևս մեր առջևում են, դրանք էլ են մեզ միավորում։ Եվ իսկապես, Հայաստանը և Եվրոպական Միությունն ավելի մոտ են, քան երբևէ եղել են։ Մենք լավ առաջընթաց ենք արձանագրում՝ դեպի վիզաներից զերծ ճամփորդություններ Եվրոպայի և Հայաստանի միջև, ներդրումային հոսքեր ապահովելու համար։ 2,5 միլիարդ եվրո արդեն մեր ներդրումային ծրագրում նախատեսված են «Գլոբալ դարպասներ» անվան տակ»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը գործընկերության համատեքստում կնպաստի համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն։ «Հայաստանն իսկապես, ինչպես Դուք ասացիք, ամենակարճ երթուղին է ապահովում դեպի Կենտրոնական Ասիա և Կասպյան ծով Եվրոպայի հետ։ Նախկինում պատերազմի և աշխարհաքաղաքական նկատմամբ բերումով այդ երթուղին փակ էր, այժմ դուք դա փոխում եք՝ շնորհիվ Ձեր խիզախ ընտրության՝ հանուն խաղաղության և ավելի մեծ ինտեգրման Եվրոպական ցանցերի մեջ։ Դրա միջոցով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ Եվրոպան պատրաստ է օժանդակել այդ հարցում։ Ամփոփելով իր խոսքը Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է․ «Շնորհակալություն ձեր սքանչելի հյուրընկալության համար։ Կեցցե՛ մեր գործընկերությունը»։ Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր։ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել են նաև մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես՝ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։ Փաստաթուղթը ստորագրել են Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։ Կապակցվածության գործընկերությանը Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրվածության կոչին աջակցելու նպատակով Եվրոպական Միությունը հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնել է մտադրության 6 նամակ։ Հաջորդիվ ստորագրվել է սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրում ՀՀ ներքին գործերի նախարարության և ԵՄ սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը։ Այն նաև ներկայացնում է առաջարկություններ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու վերաբերյալ։
    13:17
    05.05.26
    Ավելին
  • Միջազգային
    Շոկ՝ Գերմանիայում. մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ Լայպցիգում
    Լայպցիգում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, որի հետևանքով 2 մարդ մահացել է: Ականատեսների խոսքով՝ վարորդը փորձել է փախչել, բայց նրան կարողացել են բերման ենթարկել: Իրավապահները քննարկում են ահաբեկչության վարկածը:
    13:12
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գողացել էին 224 գլուխ ոչխար․ պատճառվել է մոտ 15 միլիոն դրամի վնաս
    Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել էր ապրիլի 30-ին։ Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 21-ից ապրիլի 29-ի ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում Ներքին Չարբախի 1-ին փողոցի հարակից դաշտից գողացել են իր 224 ոչխարը՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս։ Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են 30 և 27 տարեկան երեք երիտասարդ։ Հետագա միջոցառումների արդյունքում 30-ամյա երիտասարդը Նորագավիթի 6-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և իր կողմից շահագործվող «Հյունդաի Սոնատա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ 30-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
    13:03
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատի խճուղում բախվել են «Lada»-ն և «Nissan Bluebird»-ը. վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշին և ծառին. կա վիրավոր
    Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում՝ «Խնոցի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են 28-ամյա Ռաֆիկ Պ.-ի վարած «Lada» մակնիշի և 38-ամյա Աստինե Վ.-ի վարած «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենաները։
    12:59
    05.05.26
    Ավելին