Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:27
05.05.26
463

Կայա Կալասը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ

Img default alt hy

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը բանակցություններ են անցկացնում առանձնազրույցի ձևաչափով։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

«Ժամը 14:20 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դիմավորել է Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասին»։ Այս մասին նշված է ԱԳՆ-ի «X»-ի էջում կատարված հրապարակման մեջ։

Նշվում է, որ այցն ընդգծում է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև կապերի ու երկխոսության կարևորությունը՝ փոփոխվող տարածաշրջանային և գլոբալ դինամիկայի ֆոնին։

«Սա հնարավորություն է ստեղծում ընդլայնելու համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա», - ասված է հաղորդագրության մեջ։