Լրահոս
Հասարակական
12:59
05.05.26
157

Արտաշատի խճուղում բախվել են «Lada»-ն և «Nissan Bluebird»-ը. վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշին և ծառին. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում՝ «Խնոցի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են 28-ամյա Ռաֆիկ Պ.-ի վարած «Lada» մակնիշի և 38-ամյա Աստինե Վ.-ի վարած «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին ու ծառին։