Լրահոս
Միջազգային
14:46
05.05.26
263

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել շրջափակումը և հանել պատժամիջոցները Կուբայի նկատմամբ

Img default alt hy

Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել շրջափակումը և հանել պատժամիջոցները Կուբայի նկատմամբ. այսօր հայտարարել են Չինաստանի ԱԳՆ-ից:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որը կարգադրում է սահմանափակումներ մտցնել ցանկացած օտարերկրյա ֆինանսական կազմակերպության դեմ՝ հօգուտ ԱՄՆ արգելափակող պատժամիջոցների տակ գտնվող Կուբայի ֆիզիկական և իրավաբանական անձանց գործարքներ իրականացնելու համար:

«Չինաստանը հաստատակամորեն աջակցում է Կուբային իր պետական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում, վճռականորեն հանդես է գալիս Կուբայի ներքին գործերին միջամտելու դեմ և կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել շրջափակումը և չեղարկել Կուբայի դեմ պատժամիջոցները, ինչպես նաև հարկադրանքի և ճնշման ցանկացած ձև», - ասված է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ Կուբայի դեմ ԱՄՆ անօրինական միակողմանի պատժամիջոցների ուժեղացումը լրջորեն խախտում է զարգացման կուբացի ժողովրդի իրավունքը և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը: