Լրահոս
Միջազգային
13:56
05.05.26
263

Իրանի նավթային ենթակառուցվածքներին կարող է հսկայական վնաս հասցվել. Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում, որ Իրանի նավթային ենթակառուցվածքներին հսկայական վնաս կհասցվի նավթի արդյունահանման կրճատման պատճառով:

«Նրանց (Իրանի - խմբ.) մոտ խնդիր է նկատվում, քանի որ իրավիճակը շատ առումներով չափազանց պայթյունավտանգ է: Հասկանում եք, երբ դադարում է նավթի արդյունահանումը, հատկապես ստորգետնյա՝ գրեթե 100% դեպքերում այն բառացիորեն պայթում է և ոչնչացնում ամեն ինչ շուրջբոլորը: Եվ այդ նավթն արդեն երբեք հնարավոր չի լինի վերադարձնել: Այլ կերպ ասած, կարելի է վերադարձնել 30-40%-ը, բայց այն երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին հիմա է: Եթե դա տեղի ունենա, դա հսկայական վնաս կհասցնի երկրի նավթային համակարգին»,- ասել է պետության ղեկավարը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում:

Ավելի վաղ Իրաքը կրճատել էր նավթի արդյունահանումը՝ պահեստարանների գերբեռնվածության և Հորմուզի նեղուցով արտահանման հետ կապված խնդիրների պատճառով, որոնք առաջացել են Իրանի շուրջ հակամարտության հետևանքով: Մատակարարումների մի մասը շարունակում է իրականացվել Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարով, սակայն դրանց ծավալները զգալիորեն ցածր են մնում ծովային փոխադրումներից, նշել է Bloomberg գործակալությունը: