Լրահոս
2026-04-28
-
ԱրցախԱդրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչըԲացի դա, հուշարձանի բացահայտ աղավաղումը խախտում է նաև Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։ Հավելենք նաև, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։Ավելին20:2328.04.26 -
ՏարածաշրջանԻրանը նշել է Հորմուզի նեղուցն առևտրային նավերի համար բացելու պայմանըՀակամարտության ավարտից հետո Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տեղաշարժը կվերականգնվի միայն այն դեպքում, եթե դա չսպառնա Իրանի անվտանգությանը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Ռեզա Թալայի-Նիկը։Ավելին20:1828.04.26 -
ՀասարակականՄենակ վախն է երևում իրենց արածի մեջ. քաղաքացիները՝ ՀՀ անձնագիրը փոխող իշխանության մասինՀայկական նոր անձնագրի՝ փաշինյանական ճաշակի դիզայնի մասին ի՞նչ են մտածում երևանցիները: «Հայլուրի» հարցախույզը՝ առանց մեկնաբանության:Ավելին20:1228.04.26 -
ՀայաստանՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորում և ԼոռիումՆերքին գործերի նախարարության սպասարկման շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորի և Լոռու մարզերում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 30-ին ծառայություններ կմատուցվեն Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10։00-16:00-ն, և Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00-ն։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացին կարող է փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։Ավելին20:0028.04.26 -
ՔաղաքականՀայ-վրացական սկանդալ. Ջիլիզան Վրաստանին հանձնելու լուրերը «ի բնե» հերքում է Փաշինյանի խոսնակըՆոր սկանդալ է բորբոքվել Հայաստան-Վրաստան սահմանին գտնվող հայկական Ջիլիզա գյուղի շուրջ: Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե «օրակարգում է հայ-վրացական սահմանազատման գործընթացի ամփոփումը», վրացական մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե դեռ երկու տարի առաջ Հայաստանի վարչապետը խոստացել է Ջիլիզան վերադարձնել Վրաստանին: Այսօր Փաշինյանի խոսնակը մի բոցաշունչ տեքստով կտրուկ հերքել է այդ սենսացիոն տեղեկությունը: Բայց, ինչպես նկատում են բազմաթիվ վերլուծաբաններ, Փաշինյանի կառավարման շրջանում, պետական գերատեսչությունները որքան կրքոտ են հերքում որևէ տեղեկություն, այնքան արժանահավատ է այն թվում շատ քաղաքացիների:Ավելին19:4628.04.26 -
ՔաղաքականՄեր հակահետախուզությունը սեփական քաղաքացիներին հետևելիս ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը․ Վիտալի ՄանգասարյանԿանդազին չէին կարողանում բռնել ադրբեջանական համապատասխան կառույցները, երբ նա տարբեր խնդիրներ էր կատարում, և, ըստ ՔՊ-ականների թեզի, մեր «բարեփոխված» հատուկ ծառայությունները վերջապես կարողացան բռնել լեգենդար հետախույզին»։Ավելին19:3928.04.26 -
ՀասարակականՔո պինդ տեսակը ոգեշնչող ու պարտավորեցնող է` չարիքի դեմ այս պայքարում. Իշխան Սաղաթելյանի շնորհավորանքը՝ Արթուր ՍարգսյանինԱրթուրին ու բոլոր քաղբանտարկյալներին մաղթում եմ ազատություն։Ավելին19:2828.04.26 -
ԻրավականԵրևանում մեքենաների հայելիներ հափշտակողը ձերբակալվել է. նա 16-ամյա պատանի էՄեքենայի հայելու ապակիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին սկսած ապրիլի 4-ից։ Ապրիլի 11-ին ստացված 8-րդ հաղորդումը վերջինն էր։ Գողությունները կատարվում էին գիշերները, մեքենայատերերին պատճառված վնասն էլ տատանվում էր 50-ից 150 հազար դրամի սահմաններում։ Իսկ որ բոլոր դեպքերում կատարողը նույն անձն էր՝ հուշում էր մեքենաներին թողած տելեգրամյան նույն հասցեն։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մաշտոցի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ 16-ամյա մի պատանի։ Ապրիլի 12-ին, առավոտյան ժամը 6․30-ին, Բաշինջաղյան փողոցում պատանին հայտնաբերվեց, ձերբակալվեց և այդ պահին իր հետ եղած հասակակից տղայի հետ միասին տեղափոխվեց Մաշտոցի բաժին։ Պատանին ընդունեց, որ հիշյալ ութ հափշտակությունները կատարել է ինքը, նաև հավելեց, որ այդ օրերին Աջափնյակ վարչական շրջանի տարածքում կատարել է նմանատիպ այլ գողություններ ևս։ Ձեռնարկվում են միջոցներ՝ տուժած բոլոր մեքենայատերերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են։Ավելին19:1928.04.26 -
ՀասարակականՏիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվում են․ 24NewsՄեր տեղեկություններով, Նատալյա Ռոտենբերգը դիմել է դատարան ամուսնալուծության համար:Ավելին19:1428.04.26 -
ԻրավականՀայտնի հետախույզի կալանավորումը փուչիկ են անվանում փաստաբանները. վտանգավոր փուլ է սկսվումԸնտրություններից 40 օր առաջ նախընտրական խոստում տալը քրեկանացնելու վտանգ է տեսնում «Ուժեղ Հայաստան» դաշինքը: Դաշինքի անդամները այդ մասին ահազանգել են իրենց թիմի անվտանգության հարցերով ղեկավար, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանավորումից հետո: Հակակոռուպցիոն կոմիտեն մի գաղտնալսված ձայնագրություն էր հրապարակել, որտեղ տղամարդիկ արցախյան բարբառով խոսում են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների և նախընտրական ծրագրերի մասին: «Քաղաքական հետապնդում է» անվանում Կանդազի կալանավորումը փաստաբան Արամ Վարդևանյանը։Ավելին19:0328.04.26 -
ՀասարակականՄարդիկ իրենց գրպանի համար կարող են ուրանալ սրբությունները. քաղաքացի«5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց քաղաքացին։Ավելին18:5628.04.26 -
ՀասարակականԹուրքը ոնց ճտացնում ա, ինքը ըտենց կզում ա. քաղաքացին՝ նոր անձնագրերի մասին«5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց քաղաքացին՝ նոր անձնագրերի մասին։Ավելին18:4728.04.26 -
ՔաղաքականԷստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԷստոնիայի Ռիյգիկոգուի Սահմանադրական հարցերի հանձնաժողովի նախագահ, Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անդո Կիվիբերգի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Էստոնացի պատգամավորները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:Ավելին18:3528.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ցնցված են հայերը՝ ՀՀ անձնագրի նոր տեսքից. «թուրքը ո՞նց ճտտցնում է, ինքը տենց կզում է»Հայլուր 18։30 Ցնցված են հայերը՝ ՀՀ անձնագրի նոր տեսքից. «թուրքը ո՞նց ճտտցնում է, ինքը տենց կզում է»Ավելին18:3028.04.26 -
ՀասարակականՄահացել է պատգամավոր Էլինար Վարդանյանի մայրը՝ Լարիսա ԲարինյանըՄեր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Էլինար Վարդանյանին և նրա ընտանիքին այս ծանր կորստի պահին՝ մաղթելով հոգու ուժ, համբերություն և մխիթարություն։Ավելին18:2428.04.26 -
ՔաղաքականՄարդը խանութի պոլկայի ապրանք չէ. Ռոբերտ Քոչարյանը տնտեսական ծրագրերն է ներկայացնումՏնտեսական հարցեր են քննարկել «Հայաստան» դաշինքի անդամներ Աննա Գրիգորյանն ու Ագնեսա Խամոյանը դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ «Մեծ քաղաքականություն» փոդքաստի նոր էպիզոդում: Երկուշաբթի հրապարակված փոդքաստի ընթացքում «Հայաստան» դաշինքի անդամները հայնտնել են, որ նախընտրական ծրագրով նախատեսում են չեղարկել գործող գույքահարկը, աուդիտ անել վերջին ութ տարիների պետական պարտքի աճը: Երկրորդ նախագահն ու թիմակիցները նաև խոսել են հարկային արտոնությունների իրենց մոդելի մասին:Ավելին18:1528.04.26 -
Քաղաքական2020-ին փակվել է Աչաջուրի ծննդատունը. գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. պատգամավորՍա լրացուցիչ անհարմարություն է ստեղծել տավուշեցիների համար։ Եթե նախկինում Աչաջրի և հարակից գյուղերի բնակիչները առողջության հետ կապված խնդիր էին ունենում, ստիպված չէին լինում հասնել Իջևան։ Այժմ, մեր հայրենակիցները պետք է անցնեն 15-25 կմ, որպեսզի ստանան բժշկական օգնություն։Ավելին18:0228.04.26 -
ՄիջազգայինԹրամփի նախկին խորհրդականը կոչ է արել զինել իրանական ընդդիմությանը՝ ռեժիմը փոխելու համար«Իրանի ներսում գործող ընդդիմությունը կարող է օգտագործել այս պառակտումը, ինչպես նաև երկրում աճող թշնամանքն ու լարվածությունը՝ ռեժիմը տապալելու համար։ Իրանում ընդդիմությունը վատ է կազմակերպված։ Հետևաբար, ռեսուրսների, կապի միջոցների, գումարի և զենքի տրամադրումը կնպաստեր դրա վերածմանը ավելի հզոր ուժի», - հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը: Նախկին պաշտոնյան հավելել է, որ հրադադարը ձեռնտու է առաջին հերթին Թեհրանին։ Թրամփի նախկին խորհրդականն ընդգծել է, որ նախքան հաղթանակի մասին հայտարարելը, ԱՄՆ նախագահը պետք է հասնի Հորմուզի նեղուցի բացմանը։Ավելին17:5828.04.26 -
ՄիջազգայինՄոլդովան և Ռուսաստանը բանտարկյալների փոխանակում են արել«Հաջողվել է ազատ արձակել և տուն վերադարձնել Մոլդովայի երկու քաղաքացիների, որոնք պահվում էին Ռուսաստանում։ Երկուսն էլ, լինելով Տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցներ, ազատ են արձակվել և վերադարձվել մեր իշխանություններին՝ անձանց միջազգային փոխանակման շրջանակներում»,- գրել է Սանդուն Facebook-ում։ Նրա խոսքով՝ նրանք «փոխանակվել են երկու այլ անձանց հետ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Նինա Պոպովայի և Մոլդովայի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Բալանի, ով մեղադրվում է հօգուտ Բելառուսի ՊԱԿ-ի (КГБ) պետական դավաճանության մեջ»։ Սանդուն շնորհակալություն է հայտնել Լեհաստանի, Ռումինիայի և ԱՄՆ-ի իշխանություններին՝ ցուցաբերած աջակցության համար։Ավելին17:4928.04.26 -
ՔաղաքականՊատմական առաջընթաց. ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կարս-Գյումրի երկաթգծի վերաբացմանն ուղղված քայլերըՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է Կարսում տեղի ունեցած՝ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպմանը՝ նշելով, որ պատմական առաջընթաց է խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին: «Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։ Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,- ասվում է հաղորդագրությունում։Ավելին17:4228.04.26