Լրահոս
Քաղաքական
19:46
28.04.26
143

Հայ-վրացական սկանդալ. Ջիլիզան Վրաստանին հանձնելու լուրերը «ի բնե» հերքում է Փաշինյանի խոսնակը

Նոր սկանդալ է բորբոքվել Հայաստան-Վրաստան սահմանին գտնվող հայկական Ջիլիզա գյուղի շուրջ: Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե «օրակարգում է հայ-վրացական սահմանազատման գործընթացի ամփոփումը», վրացական մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե դեռ երկու տարի առաջ Հայաստանի վարչապետը խոստացել է Ջիլիզան վերադարձնել Վրաստանին: Այսօր Փաշինյանի խոսնակը մի բոցաշունչ տեքստով կտրուկ հերքել է այդ սենսացիոն տեղեկությունը: Բայց, ինչպես նկատում են բազմաթիվ վերլուծաբաններ, Փաշինյանի կառավարման շրջանում, պետական գերատեսչությունները որքան կրքոտ են հերքում որևէ տեղեկություն, այնքան արժանահավատ է այն թվում շատ քաղաքացիների: