Լրահոս
Իրավական
19:03
28.04.26
129

Հայտնի հետախույզի կալանավորումը փուչիկ են անվանում փաստաբանները. վտանգավոր փուլ է սկսվում

Ընտրություններից 40 օր առաջ նախընտրական խոստում տալը քրեկանացնելու վտանգ է տեսնում «Ուժեղ Հայաստան» դաշինքը: Դաշինքի անդամները այդ մասին ահազանգել են իրենց թիմի անվտանգության հարցերով ղեկավար, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանավորումից հետո: Հակակոռուպցիոն կոմիտեն մի գաղտնալսված ձայնագրություն էր հրապարակել, որտեղ տղամարդիկ արցախյան բարբառով խոսում են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների և նախընտրական ծրագրերի մասին: «Քաղաքական հետապնդում է» անվանում Կանդազի կալանավորումը փաստաբան Արամ Վարդևանյանը։