Լրահոս
Միջազգային
17:58
28.04.26
274

Թրամփի նախկին խորհրդականը կոչ է արել զինել իրանական ընդդիմությանը՝ ռեժիմը փոխելու համար

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ է արել զինել իրանական ընդդիմությանը՝ ռեժիմը փոխելու համար։

«Իրանի ներսում գործող ընդդիմությունը կարող է օգտագործել այս պառակտումը, ինչպես նաև երկրում աճող թշնամանքն ու լարվածությունը՝ ռեժիմը տապալելու համար։ Իրանում ընդդիմությունը վատ է կազմակերպված։ Հետևաբար, ռեսուրսների, կապի միջոցների, գումարի և զենքի տրամադրումը կնպաստեր դրա վերածմանը ավելի հզոր ուժի», - հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նախկին պաշտոնյան հավելել է, որ հրադադարը ձեռնտու է առաջին հերթին Թեհրանին։ Թրամփի նախկին խորհրդականն ընդգծել է, որ նախքան հաղթանակի մասին հայտարարելը, ԱՄՆ նախագահը պետք է հասնի Հորմուզի նեղուցի բացմանը։