Լրահոս

2026-04-28
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 28.04.2026
    Մամուլի տեսություն 28.04.2026
    11:55
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանական լրատվական տիրույթում չի դադարում մեղադրանքների հոսքը Բաքվի հասցեին. Վարդան Ոսկանյան
    Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, նա հայտարարել է, որ մասնագետների կարծքով՝ Իսրայելի կողմից Իրանի հյուսիսում իրականացված հարձակումների ընթացքում օգտագործվել է արհեստածին Ադրբեջանի օդային տարածքը։
    11:46
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել․ ջրում հայտնաբերվել են շեղումներ
    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ «ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնը շտապ մոբիլիզացրել է իր ուժերը և արագ արձագանքել։ Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։ Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են: Ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին»։
    11:37
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շնորհակալ եմ մեր Տիրոջը, որ քեզանով հարստացրել է իմ և մեր կյանքը. Բագրատ Սրբազանի շնորհավորանքն՝ Արթուր Սարգսյանին
    Սյունյաց աշխարհի, Սիսական երկրի ամբողջ մաքուր և իսկատիպ որակներով, Հայաստան համբուրելի Մեծ Հայրենիքի ցավով ու տառապանքով, զորությամբ և ուրախությամբ ապրող սիրելի եղբայր` Հայրենիքով կապանքված ու Աստծու սիրով ապրող եղբայր, շնորհավո՛ր ծննդյանդ տարեդարձը, որն այսօր նշում ես ֆիզիկական կալանքի, բայց հոգով անսահման ազատության մեջ:
    11:25
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ջիմի Քիմելը հայտարարել է, որ Մելանյա Թրամփի մասին իր կատակը կապ չունի ԱՄՆ նախագահի դեմ մահափորձի հետ
    Զինված տղամարդը կրակ էր բացել այն հյուրանոցում, որտեղ ընթանում էր Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքը՝ Թրամփի և նրա տիկնոջ մասնակցությամբ: Հարձակվողին բերման են ենթարկել և մեղադրանք առաջադրել նախագահի դեմ մահափորձ կատարելու համար:
    11:15
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
    Շրջանառության դադարեցման առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզորի» նամակը, որտեղ գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս պատճառելը թույլ չտալու համար հրատապ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտության մասին։ Արգելափակման պատճառ են նշվել «պարտադիր պահանջների խախտումները»։ Արգելքի տակ է հայտնվել 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված արտադրանքը։ Ինչպես նշել է Յուսուպովը, «մինչև ստուգման ավարտը այն չի հայտնվի սպառողների ձեռքում»։ Մակնշման համակարգն արդեն մեկ անգամ կասեցրել էր «Ջերմուկի» 2,5 միլիոն շշի վաճառքը 2024 թվականին՝ Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորումից հետո։ Այն ժամանակ շշի մեջ հանքային ջրի փոխարեն քացախաթթու էր հայտնաբերվել։
    11:06
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանnւթյան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի օգոստոսի 14-ին Երևան-Աշտարակ գլխավոր ավտոճանապարհի՝ դեպի Պռոշյան բնակավայր տանող ճանապարհի կամրջի տակ հանդիպել են Մ.Դ.-ի և Ա.Տ.-ի կողմնակիցները, որի ընթացքում հնչեցրել են փոխադարձ հայհոյանքներ և հարվածներ հասցրել միմյանց։ Այնուհետև, Ա․Տ․-ն ապօրինի պահվող հրազենից առնվազն 5 կրակոց է արձակել հակառակ կողմի մասնակիցների ուղղությամբ, որի հետևանքով Մ․Դ․-ն մահացել է: Ա․Տ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    10:58
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում սարսափած են Զելենսկուն ուղղված Մերցի վերջնագրից
    «Մերցը բացահայտորեն ընդունեց այն, ինչի մասին շատերն էին շշնջում Եվրոպայում. Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի հաշտվել իր տարածքի մի մասի անվերադարձ կորստի հետ՝ Ռուսաստանի հետ ապագա ցանկացած խաղաղության համաձայնագրի շրջանակներում», - ասված է նրա հրապարակման մեջ։ Նա հավելել է, որ նման հայտարարությունը բացահայտ ուղերձ է Բեռլինից. տարածքային զիջումները կարող են դառնալ եվրոպական ապագայի գինը։ Նախօրեին Մերցը հայտարարել էր, որ Ուկրաինան ստիպված կլինի գնալ տարածքային զիջումների՝ խաղաղության համաձայնագիր կնքելու և Եվրոմիությանը անդամակցելու համար։ Ըստ նրա՝ Կիևից կարող է պահանջվել այդ հարցով հանրաքվե անցկացնել, որից հետո Զելենսկին իբր կարող է ասել Ուկրաինայի բնակիչներին. «Ես ձեր առջև բացեցի դեպի Եվրոպա տանող ուղին»։
    10:52
    28.04.26
    Ավելին
  • Հասարակական
    Ջազը խաղաղության համար. Գարի Քյոսայանը 60 տարի բեմում է
    Ջազի լեզվով է երաժիշտ Գարի Քյոսայանը միշտ աշխարհին պատմել Հայաստանի մասին, հիմա էլ աշխարհառչակ երաժշտությունն է բերել հայրենիք՝ սիրո և ազատության աներևակայելի նոտաներով:
    10:49
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԱԾ-ն պետք է ունենա քննչական մարմին և անկախ ղեկավար. հայտարարություն
    Արդյունքներն ամբողջացնելով, ինչպես նաև վերագնահատելով մեր Հայրենիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ հստակ դիրքորոշում կձևավորենք քաղաքական ուժերի նկատմամբ:
    10:43
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընտրական ցուցակների գրանցումից հետո կուսակցությունները կամ դաշինքները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ․ ԿԸՀ
    Հիմնադրամից կատարվող և հայտարարագրման ենթակա պարտադիր ծախսերն են զանգվածային լրատվության միջոցներում և համացանցում տեղադրված նախընտրական քարոզչության վերաբերյալ քաղաքական գովազդները, սոցիոլոգիական հարցումները և հետազոտությունները, վստահված անձանց փոխհատուցման ծախսերը, քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման, տեղադրման և տարածման ծախսերը, ընտրական շտաբների տարածքների վարձակալության ծախսերը, մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման ծախսերը, դահլիճների, տարածքների վարձակալության ծախսերը, տրանսպորտի վարձակալության/ բացառությամբ մինչև 7 տեղանոց մեքենաների ծախսերը։
    10:37
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ «Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Վերժինե Առաքելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Տիգրան Մուրադյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Հրանուշ Միքաելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Գոհար Ղուկասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Եսայի Աբովյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Նարեկ Մհերյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Նարեկ Թոփուզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Գևորգ Խաչատրյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Ալիսա Սմբատյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Ավետիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Արման Նիկողոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հարություն Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արարատի մարզի դատախազության դատախազ Գեղամ Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վազգեն Աբրահամյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Տիգրան Վարդանյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Սևադա Ադամյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Արիստակես Գրիգորյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Տաթևիկ Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վարդան Վարդանյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Արծրուն Խաչատրյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հայկ Մովսեսյանը փոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Վահագն Իսկանդարյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Քոթանջյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Սյուզաննա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,-ասված է հաղորդագրության մեջ։
    10:31
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իշխանություն-Եկեղեցի հակամարտությունը՝ որպես ազգային դիմադրողականության թուլացման գործիք. «Փաստ»
    Այդ համատեքստում շատերը զարմանալի ու ինչ-որ առումով յուրահատուկ ահազանգ են համարում այն, որ ապրիլի 24-ին, երբ Ծիծեռնակաբերդ էին այցելել Ամենայն հայոց կաթողիկոսն և բարձրաստիճան այլ հոգևորականներ, Հանրային հեռուստաընկերության եթերում կադրը միանգամից այսահարված հեռացրին նրանցից, ապա ինչ-որ անհայտ մեկի հետ անիմաստ հարցազրույց եթեր հեռարձակեցին, մինչև Վեհափառ Հայրապետն ու հոգևորականները կավարտեին Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսական կարգը անմար կրակի մոտ: Ավելին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում տեղադրվել, ապա նույն այսահարվածությամբ հեռացրել էին Հայոց եկեղեցու Գահակալի այցի մասին տեղեկությունը:
    10:27
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զnh, 3 վիրшվnր. Քաջարան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկներ:
    10:19
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
    Ապրիլի 28-ին, ժամը 00։10-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 00:50-ին: Ավտոմեքենան այրվել է․ տուժածներ չկան:
    10:14
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ալիևի «նվերը» Փաշինյանին. գերիների վերադարձ՝ վերընտրությունն ապահովելու համար․ «Հրապարակ»
    Մեր տեղեկություններով, Ալիեւն ուզում է մինչեւ ընտրությունները գերիների 2 խմբի վերադարձնել Հայաստանին: Մի խմբում կլինեն 8 հոգի, մյուսում` 3: Բացառությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, 19 գերիներից 11-ը, որոնց մեծ մասը 2020 թվականից ի վեր Բաքվի բանտում տառապում էր, կվերադառնա հայրենիք: Անշուշտ, մեծ ցնծություն կտիրի Հայաստանում, եւ Ալիեւը հույս ունի, որ այս քայլով անխուսափելի կդարձնի սիրելի գործընկերոջ` Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը:
    10:05
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազամատակարարման դադարեցում՝ Երևանում
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
    10:00
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին․ «Հրապարակ»
    Չինչինի կենտրոնում հավաքված, նախապես պարապած դպրոցականները Փաշինյանին դիմավորեցին «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով։ Գյուղամիջում Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրեց` ի՞նչ վիճակում է Չինչինի դպրոցի շենքը, մարզպետն ասաց, որ դպրոցում հին վիճակն է` նախատեսված է Չինչինի դպրոցը միացնել Նավուրի դպրոցին։
    09:55
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչը կարելի է Փաշինյանին ու նրա կնոջը, չի կարելի ընդդիմադիրներին․ «Հրապարակ»
    Օրենսդրության համաձայն՝ ընտրակաշառք է համարվում ընտրողին կամ հանրաքվեի մասնակցին գումար, գույք, ծառայություն կամ որեւէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը՝ նրա քվեարկության վրա ազդելու նպատակով։ Սա կարող է արտահայտվել ինչպես ուղղակի վճարումների, այնպես էլ տարբեր «թաքնված» ձեւերով՝ նվերների, ծառայությունների կամ արտոնությունների տրամադրմամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին ձերբակալեցին, ապա մեղադրանք առաջադրեցին բարեգործության արգելքը խախտելու համար։ Ղումաշյանը տարիներ շարունակ գործող իր «Անմահ գունդ» կազմակերպության անունից նվերներ է հանձնել վետերաններին, եւ ձերբակալությունն իրականացրել էին ոչ թե նվեր տալու առիթով, այլ այդ մասին հեռախոսային խոսակցության գաղտնալսման, որը հետեւանք չէր ունեցել, այսինքն` նվերը չէր հանձնվել: Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ չկա որեւէ հատված, որտեղ Ղումաշյանը քարոզչություն է անում կամ քվեի դիմաց նվեր խոստանում:
    09:50
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ»
    Հարցը մնում է բաց․ որտե՞ղ է անցնում սահմանը կրթության և քաղաքականության միջև, երբ դպրոցը ղեկավարող անձը փաստացի դառնում է կուսակցական խաղացող»։
    09:46
    28.04.26
    Ավելին